Ֆրիտյոֆ Նանսեն
Ֆրիտյոֆ Նանսեն (, ), նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ։Ֆրիտյոֆ Նանսենը ծնվել է Քրիստիանայում 1861 թվականին փաստաբանի ընտանիքում։ Երիտասարդ տարիքում եղել է չմշկորդ, զբաղվել է լողով, դահուկավազքով և նկարչությամբ։ Արդեն 20 տարեկանում նա մասնակցել է չորս ամիս տևողությամբ ճանապարհորդություն ողջ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսով։ 1888 թվականին նա գլխավորել է այն թիմը, որն առաջին անգամ ամբողջությամբ հատել է Գրենլանդիան։ Նանսենը միջազգային ճանաչում է ստացել, երբ հասել է ռեկորդային հյուսիսային լայնության՝ 86°14′, Հյուսիսային բևեռում արշավի ժամանակ (1893-1896)։
Նանսենը ուսումնասիրել է կենդանաբանություն Քրիստիանայի համալսարանում, ավելի ուշ աշխատել է Բերգենի թանգարանում, որտեղ հետազոտել է ջրային օրգանիզմների կենտրոնական նյարդային համակարգը։ Այդ հետազոտություններից հետո նա արժանացել է գիտությունների թեկնածու կոչմանը։ 1896 թվականից հետո Նանսենը իր հետաքրքրությունը փոխեց օվկիանոսագիտությամբ։ Այս գիտության մեջ նա կատարել է մեծ քանակությամբ հետազոտություններ, գլխավորը հյուսիսային Ատլանտիկայում։ Նրա նեդրումը շատ մեծ է նաև օվկիանոսագիտության սարքավորումների մեջ։ Որպես իր ազգի առաջնորդ՝ 1905 թվականին բարձրաձայնեց Շվեդիայի հետ միացությունը խզելու հարցը։ Նանսենը Դանիայի Քարլ Արքայազնին խնդրել է դառնալ նոր ազատագրված Նորվեգիայի արքա։ 1906-1908 թվականներին նա եղել է Նորվեգիայի ներկայացուցիչը Լոնդոնում, որտեղ նա օգնեց կնքել պայմանագիր, որով Նորվեգիան պաշտոնապես դարձավ անկախ պետություն։
1921 թվականին Ազգերի լիգայում փախստականների հարցով գլխավոր լիազորի պաշտոնը ստանձնելուց հետո Նանսենը կյանքի վերջին տասնամյակը նվիրում է Ազգերի լիգային։ 1922 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր մեծ օգնությունների համար պարգևատրվում է Խաղաղության Նոբելյան մրցանակով։ Այդ օգնությունների թվում են նաև «Նանսենյան անձնագիրը» քաղաքացիություն չունեցող անձանց համար։ Փաստաթուղթը գործում էր ավելի քան 50 երկրներում։ Պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել է Նանսենյան անձնագրեր։ Նա մինչև իր մահը զբաղվել է փախստականների հարցով, որից հետո Լիգան ստեղծել է Նանսենի միջազգային ակադեմիան Լիլլեհամերում և շարունակել է Նանսենի գործունեությունը։ 1938 թվականին կազմակերպությունը պարգևատրվել է Նոբելյան մրցանակով։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1
-
2
-
3
-
4Նանսեն, Ֆրիտյոֆ, 1861-1930, Նանսեն, Ֆրիտյոֆ, 1861-1930, Նանսեն, Ֆրիտյոֆ, 1861-1930Այլ հեղինակներ: “…Նանսեն, Ֆրիտյոֆ, 1861-1930…”
Հրապարակվել է 2004
Գիրք -
5
-
6