Թոմաս Մոր

Թոմաս Մոր (, ), անգլիացի մտածող, գրող, քաղաքական գործիչ, կաթոլիկ եկեղեցու սուրբ, Վերածննդի դարաշրջանի հումանիստ։ Առավելապես հայտնի է որպես «Ուտոպիա» (լատիներեն ամբողջական անունը՝ Libellus vere aureus, nec minus salutaris quam festivus, de optimo rei publicae statu deque nova insula Utopia, առաջին անգամ հրատարակվել է 1516 թ.) երկի հեղինակ, որտեղ նկարագրել է իր պատկերացմամբ իդեալական հասարակարգ հիմնված հավասարության սկզբունքի վրա և առանց մասնավոր սեփականության։

Գլխատվել է Հենրի VIII թագավորի հրամանով՝ թագավորի ամուսնալուծությանը և Անգլիական եկեղեցու առանձնացման ծրագրերին հակադրվելու պատճառով։

Թոմաս Մորը Կաթողիկ եկեղեցու կողմից երանելիների շարքին է դասվել 1886 թ. և սրբացվել է 1935 թ.։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Մոր, Թոմաս', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Մոր, Թոմաս
    Հրապարակվել է 1935
    Այլ հեղինակներ: “…Մոր, Թոմաս…”
    Կարդալ առցանց
    Գիրք