Արամ Մկրտչյան
Արամ Սայադի Մկրտչյան , Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր։*1983—1985 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ *1985—1990 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ ինժեներ-էներգետիկ է։ *1989—1991 թվականներին աշխատել է գյուղատնտեսության էլեկտրոֆիկացիայի համամիութենական ինստիտուտի հայկական մասնաճյուղում, որպես ինժեներ։ *1991—1993 թվականներին եղել է քրիստոնեա-ձեռներեցների ֆոնդի փոխնախագահ։ *1993 թվականից եղել է Քրիստոնեա դեմոկրատիայի աջակցության ֆոնդի գործադիր տնօրեն։ *1994—1995 թվականներին ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի սահմանադրական հանձնաժողովի անդամ։ *1995—1999 թվականներին դարձել է խորհրդարանի պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1