Մխիթար Հերացի
մինի|Մխիթար Հերացու կիսանդրի (Երևան)|աջից Մխիթար Հերացի (մոտ 1120, Հեր, Խոյ - 1200, Հռոմկլա), 12-րդ դարում ապրած հայ մեծանուն գիտնական, բժիշկ, բնագետ և փիլիսոփա, հայկական դասական բժշկության հիմնադիրը, արժեքավոր Ջերմանց Մխիթարություն աշխատության հեղինակը։ 1989 թվականին Երևանի պետական բժշկական ինստիտուտը (հետագայում՝ Երևանի Պետական Բժշկական Համալսարան) անվանվել է նրա անունով։ ԵՊԲՀ ամենաառաջավոր ուսանողները պարգևատրվում են Հերացու անվան անվանական կրթաթոշակով։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից-
1