Անդրանիկ Մարտիրոսյան

Անդրանիկ Սարգիսի Մարտիրոսյան (Անդրեյ Սերգեյի) ), հայ դիվանագետ, երկար տարիներ ԱՕԿՍ-ի, հետագայում Հայաստանի սփյուռքահայության հետ կապի կոմիտեի նախագահի տեղակալ։

Ծնվել է 1924 թվականին Բաքվում։ 1943 թվականին տեղափոխվել է Երևան, որտեղ 1946 թվականին ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Ավարտել է 1951 թվականին և աշխատանքի անցել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեում նախ որպես հրահանգիչ, ապա երկրորդ քարտուղարի օգնական։

1959 թվականին գործուղվել է Մոսկվա, սովորել է Բարձրագույն դիվանագիտական դպրոցում։ 1961 թվականին ավարտելով այն վերադարձել է Երևան և աշխատանքի է անցել ԱՕԿՍ-ում որպես նախագահի տեղակալ։ 1965 թվականին, երբ ստեղծվում է Հայաստանի սփյուռքահայության հետ կապի կոմիտեն, տեղափոխվում է այնտեղ որպես նախագահի առաջին տեղակալ, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջը։ Մահացել է Մոսկվայում 1989 թվականին։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Մարտիրոսյան, Անդրանիկ', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Մարտիրոսյան, Անդրանիկ
    Հրապարակվել է 1966
    Գիրք