Իլոն Մասկ

Իլոն Ռիվ Մասկ (, ծնվել է ), Կանադա-ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող, ճարտարագետ և գյուտարար։ 2021 թվականի հունվարին Մասկը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը(ըստ Ֆորբս ամսագրի).այդ ժամանակ նրա կարողությունը գնահատվում էր շուրջ 189 միլիարդ դոլար։

ՍփեյսԷքսի հիմնադիր, գործադիր տնօրեն և տեխնիկական տնօրեն, Թեսլայի արտադրական ճարտարապետ, համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն։ OpenAI-ի համանախագահ, Neuralink-ի հիմնադիր և գործադիր տնօրեն։ Նախկինում եղել է ՍոլարՍիթիի նախագահ և համահիմնադիր։ Զիփ2-ի համահիմնադիր, և X.com- ի հիմնադիր, որոնք ապագայում միացան և ստացան ՓեյՓալ անվանումը }}:: 2016 թվականի Դեկտեմբերին Մասկը 21-րդն էր Ֆորբսի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։

Մասկը հայտարարել է, որ ՍոլարՍիթիի, Թեսլայի և ՍփեյսԷքսի նպատակները` աշխարհը և մարդկության կյանքը բարելավելն է։ Նրա նպատակները ներառում են գլոբալ տաքացման նվազեցում, կայուն էներգիայի արտադրություն, և նվազեցնել «մարդկանց ոչնչացման վտանգը»` " Մարսի վրա մարդկային գաղութ ստեղծելու միջոցով։

Բացի հիմնական գործունեությունից, նա զբաղված է Հիպերլուփի կողմից արտադրված արագընթաց փոխադրման համակարգով և առաջարկել է VTOL հրթիռային ինքնաթիռ, որն էլեկտրական շարժիչով ինքնաթիռ է, և հայտնի է որպես Մասկի էլեկտրական ճառագայթ։

Մասկը նաև առաջարկել է «Boring» ընկերության հայեցակարգը 2017 թվականին։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Մասկ, Իլոն', հարցման ժամանակը: 0.03s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Մասկ, Իլոն
    Հրապարակվել է 2022
    Գիրք