Ալիս Մանրո
Ալիս Էն Մանրո (, )` կանադացի ժամանակակից գրող։ Հատկապես հայտնի է իր կարճ պատմվածքներով, որոնց համար 2013 թ. արժանացել է Նոբելյան գրական մրցանակի:Մանրոյի պատմվածքներում գործողությունները մեծ մասամբ ծավալվում են Օնտարիո նահանգի հարավ-արևմուտքում` Հուրոն շրջանում։ Մանրոն ուսումնասիրում է մարդկային խճճված պատմություններ` դրանք ներկայացնելով պարզ արձակ ոճով։ Նրա բազմաթիվ պատմվածքները հեղինակին ապահովել են մեր ժամանակների լավագույն գրողներից մեկի համբավը, իսկ Սինթիա Օզիքը նրան անվանել է «մեր Չեխով»։ Իր ստեղծագործական երկար տարիների ընթացքում Ալիս Մանրոն արժանացել է բազմաթիվ մրցանակների. 2013 թ. Նոբելյան Գրական մրցանակի` «ժամանակակից կարճ պատմվածքի ժանրում վարպետության համար», 2009 թ.` Բուքերյան միջազգային մրցանակի` ստեղծագործական ամբողջ գործունեության համար։ Բացի այդ` երեք անգամ արժանացել է Կանադայի Գլխավոր կառավարչի մրցանակին, 1996 թ. պարգևատրվել է Կանադայի Գրողների վստահության Մարիան Էնգել մրցանակով, իսկ 2004 թ.` Գրողների վստահության Ռոջըրս մրցանակով` «Փախուստի» համար։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1