Հակոբ Մանուկյան
Հակոբ Բալաբեկի Մանուկյան (), հայ խորհրդային զինվորական, ավիացիայի մայոր, Խորհրդային Միության հերոս (1946), ԽՄԿԿ անդամ (1943)։Ավարտել է Սևաստոպոլի Մյասնիկյանի անվան օդաչուական դպրոցը (1937 թվականին)։ 1938 թվականին մասնակցել է Խասան լճի շրջանում ճապոնական ուժերի դեմ մղված մարտերին, 1941 թվականի վերջից (որպես էսկադրիլիայի հրամանատար)՝ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Աչքի է ընկել Կովկասի պաշտպանության, Կուբանի, Ուկրաինայի, Ղրիմի, Բելառուսիայի ազատագրման, Բեռլինի գրավման համար մղված մարտերում։ Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել է էսկադրիլիան (որի 5 անդամներ նույնպես արժանացել են այդ կոչմանը) հմտորեն ղեկավարելու և ցուցաբերած անձնական խիզախության համար։ Պատերազմից հետո ծառայել է ԳԳՀ-ի խորհրդային զորամասերում։ Զորացրվելուց (1949) հետո աշխատանքի է անցել Խարկովում, 1952 թվականից՝ Երևանում։
Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3, «Հայրենական պատերազմի» I աստիճանի և այլն շքանշաններով։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1Հրապարակվել է 2009Այլ հեղինակներ: “…Մանուկյան, Հակոբ Աբրահամի…”
Գիրք -
2