Ալիս Մանուկյան

Ալիս Մանուկյան (), հայազգի օպերային երգիչ Թուրքիայում, գրող, տնտեսագետ Արման Մանուկյանի կինը։ Ունենալով կոլորատուրա սոպրանոյի ձայն՝ նա 1959 թվականին ավարտել է Ստամբուլի քաղաքային կոնսերվատորիան և հատուկ կրթաթոշակով մեկնել ԱՄՆ՝ կրթությունը Մայամիի համալսարանում ավարտելու համար։ Նա երգեցողություն է սովորել այնպիսի մասնագետների մոտ, ինչպիսիք են Դորա Լիոնը և Օտտո Ֆրոյլիխը։ 1962 թվականին ընդունվել է Ստամբուլի պետական օպերա։ Նա բազմաթիվ համերգներով հանդես է եկել Թուրքիայում և արտերկրում։ Ալիս Մանուկյանը գլխավոր դերերում հանդես է եկել Բուլղարիայի և Ռումինիայի տարբեր օպերաներում։ Խաղացել բազմաթիվ ստեղծագործություններում, ինչպիսիք են «Ռիգոլետտոն», «Լյուչիա դի Լամերմուրը», «Բոհեմը», «Սիրո ըմպելիքը»։ Նա համերգներ է տվել նաև Ստամբուլի պետական սիմֆոնիկ նվագախմբի, նախագահական սիմֆոնիկ նվագախմբի և Իզմիրի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 4 արդյունքները 4 այս փնտրման համար 'Մանուկյան, Ալիս', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Այլ հեղինակներ: “…Մանուկյան, Ալիս…”
    Կարդալ առցանց, Հ. 11
    Գիրք
  2. 2
    Մանուկյան, Ալիս
    Հրապարակվել է 1953
    Գիրք
  3. 3
    Մանուկյան, Ալիս
    Հրապարակվել է 1964
    Գիրք
  4. 4
    Մանուկյան, Ալիս
    Հրապարակվել է 1959
    Գիրք