Հովհան Մամիկոնյան

Հովհան Մամիկոնյան (VII–VIII դարեր), միջնադարյան հայ պատմիչ, որի, ինչպես նաև Ս. Կարապետ վանքի վանահայր Զենոբ Գլակ Ասորու անունով մեզ է հասել «Տարոնի պատմություն» աշխատությունը։ Աշխատանքի առաջին մասում ներկայացված է IV դարում Մեծ Հայքի Տարոն գավառում քրիստոնեության տարածման հանգամանքները։ Երկրորդ մասը՝ քրիստոնեության տարածումից հետո օտար զավթիչների դեմ (Բյուզանդիա, Սասանյան Պարսկաստան) Տարոնի հայության դյուցազնական պայքարի էպիկական-գեղարվեստական պատկերումն է։ Հայագետների կողմից «Տարոնի Պատմությունը» համարվում է VII-IX դարերի սահմաններում գրված կամ հավաքված-խմբագրված ժողովածու։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Մամիկոնյան, Հովհան', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Մամիկոնյան, Հովհան
    Հրապարակվել է 1989
    Գիրք