Էմանուել Մակրոն
Էմանուել Մակրոն (, ), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի նախագահ, 2017 թվականի մայիսի 14-ից, նախկին բիզնեսմեն։ 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության և թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում։ Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016 թվականի օգոստոսի 30-ին։ Անցնելով երկրորդ փուլ, հաղթել է նախագահական ընտրություններում։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից-
1