Անտոն Մակարենկո
Անտոն Սեմյոնովիչ Մակարենկո (, ) ուկրաինացի մանկավարժ և գրող։Մակարենկոն խնամքից զուրկ, իրավախախտ երեխաների վերադաստիարակության մանկավարժական պրակտիկայում անօրինակ փորձ է կատարել։ 1920-1930-ական թվականներին ղեկավարել է անչափահաս իրավախախտների Մ. Գորկու անվան աշխատանքային գաղութը և Ֆ. Ձերժինսկու անվան մանկական աշխատանքային կոմունան։
Մակարենկոն կարևորել է կոլեկտիվի դերը անձի դաստիարակության և ձևավորման գործում։ Նա սահմանել է «կոլեկտիվի շարժման օրենքը»։ Մանկական կոլեկտիվի զարգացումը, ըստ Մակարենկոյի, պետք է անընդհատ լինի։ Կոլեկտիվի առջև միշտ պետք է մեկ կամ մի քանի խնդիրներ լինեն, որոնց հասնելը ջանքեր է պահանջում։
Իր մանկավարժական փորձի էությունը Մակարենկոն բնորոշել է՝ «որքան կարելի է մեծ պահանջկոտություն մարդու նկատմամբ և որքան կարելի է մեծ հարգանք նրա նկատմամբ» սկզբունքով։
Մակարենկոյի մանկավարժական փորձն ու հայացքներն իրենց արտացոլումն են գտել նրա գեղարվեստական ստեղծագործություններում («Մանկավարժական պոեմ», «30-ականի երթը», «Դրոշակներն աշտարակների վրա»), գեղարվեստական-տեսական («Գիրք ծնողների համար»), հրապարակախոսական հոդվածներում («Դաստիարակության նպատակը», «Բնավորության դաստիարակությունը դպրոցում» և այլն)։
Մակարենկոն պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ՈւԽՍՀ-ում 1958 թվականին սահմանվել է Մակարենկոյի մեդալ, որով պարգևատրվում են առավել աչքի ընկնող ուսուցիչներն ու կրթության բնագավառի աշխատողները։
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մակարենկոն այն չորս մանկավարժներից է (մյուս երեքը՝ Ջոն Դյուին, Գեորգ Կերշենշտեյները և Մարիա Մոնտեսորին են), որ սահմանել է մանկավարժական մտածողության եղանակները 20-րդ դարում։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1
-
2
-
3