Մեհթի Հուսեյն
Մեհթի Հուսեյն (, իսկական անուն-ազգանունը՝ Մեհթի Ալի օղլի Հուսեյնով , ), ադրբեջանցի խորհրդային գրող, հասարակական գործիչ։ Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական գրող (1964)։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։Հրատարակել է «Վարարում» (1933-1936 թվականներ), «Թառլանը» (1940), «Ապշերոն» (1947, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950), «Սև ժայռեր» (1957) վեպերը։ «Կոմիսարը» (1942) վիպակը և «Առավոտ» (մաս 1-2, 1950-1953 թվականներ) վեպը նվիրված են Բաքվի պրոլետարիատի պայքարին։ Գրել է նաև «Նիզամի» (1940) և «Ջավանշիր» դրամաները։ 1966 թվականին լույս է տեսել Հոսեյն Մեհթի «Ստորերկրյա ջրերը հոսում են դեպի օվկիանոս» վեպը։ Հայտնի է որպես գրաքննադատ։ Եղել է Ադրբեջանի գրողների միության վարչության նախագահ (1958-1965)։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1