Թամարա Հովհաննիսյան

Թամարա Սոսի Հովհաննիսյան (), հայ բանաստեղծուհի, արվեստաբան։

1975 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1995 թվականին ՀՀ ԳԱԱ-ում պաշտպանել է ատենախոսություն «Վահան Թեքեյանի սիրերգությունը» թեմայով, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, որը հրատարակվել է նույն թվականին Սերգեյ Սարինյանի առաջաբանով։ 1988 թվականից հաստատվել է ԱՄՆ-ում, ապրում է Հյուսիսային Կալիֆոռնիայի Քարմել քաղաքում։ 1988—91 թվականներին ամերիկահայ մամուլում հանդես է եկել հարյուր քառասունից ավելի հոդվածներով ու էսսեներով։ 1991 թվականից պաշտոնավարել է Մոնթերեյի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ ԱՄՆ-ում մասնակցել է հայերենի դասագրքերի կազմման աշխատանքների։ Աշխատում է իր տնօրինած արվեստի ցուցասրահներում, որտեղ ներկայացվում են ժամանակակից եվրոպական և հայ գեղանկարիչների ստեղծագործություններ։ Հրատարակում է The Art of Collecting եռամսյա էլեկտրոնային հանդեսը։ Դասախոսություններ է կարդացել Ֆրունզեի, Լա Վերնի համալսարաններում։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 4 արդյունքները 4 այս փնտրման համար 'Հովհաննիսյան, Թամարա', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Գիրք
  2. 2
    Հովհաննիսյան, Թամարա
    Հրապարակվել է 2006
    Գիրք
  3. 3
    Հովհաննիսյան, Թամարա Սոսի
    Հրապարակվել է 1995
    Գիրք
  4. 4
    Հովհաննիսյան, Թամարա Սոսի
    Հրապարակվել է 1997
    Գիրք