Հովհաննես Քռնեցի

Հովհաննես Քռնեցի (ծնվել է մոտավորապես 1290-1292 թվականին, մահացել՝ 1347 թվականին, Քռնայում), ունիթորության տեսաբան և պարագլուխ, թարգմանիչ, քերական։ Ավարտել է Գլաձորի համալսարանը, աշակերտել է Եսայի Նշեցուն։ Վերջինիս հանձնարարությամբ մեկնել է Մարաղա՝ հետամուտ լինելու նշանավոր աստվածաբան Բարդուղիմեոս եպիսկոպոսի վարդապետությանը։ 1330 թվականին Հովհաննես Քռնեցին կաթոլիկ եկեղեցու հայրերի կողմից պաշտոնապես նշանակվել է Երնջակի դոմինիկյանների առաջնորդ՝ դառնալով հայքարոզող եղբայրների տեսաբանն ու ղեկավարը։ Հովհաննես Քռնեցին լատիներենից հայերեն է թարգմանել ծիսական ու իմաստասիրական մի շարք գրքեր, այդ թվում՝ Թովմա Աքվինացու «Աստվածաբանության հանրագումարի» առանձին բաժիններ։ Հովհաննես Քռնեցու ինքնուրույն գործերից մեզ են հասել «Առ միաբանեալ եղբայրքս Հայոց» շրջաբերական թուղթը, որտեղ տրված է Երնջակում միարարական (ունիթորական) կենտրոն հիմնելու և կաթոլիկ եկեղեցու հետ միաբանելու պատմությունը, և «Համառոտ հավաքումն յաղագս քերականին» (1977 թվականի հրատարակչություն) աշխատությունը, որը նորություն էր հայ քերականագիտության մեջ։

Հովհաննես Քռնեցին չէր հետևում Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արուեստի» նախորդ հայ մեկնիչներին, նա տալիս էր հայերենի ամբողջական նկարագիրը՝ առավելապես հիմնված լատիներենի քերականական ավանդների վրա։ Խոսքի մեջ բառերի կապակցությունների կառուցվածքի ուսմունքն առաջին անգամ քննված է այս երկում, որը կարելի է համարել հայերենի շարահյուսության առաջին համակարգված դասընթացը։ Այն երկար ժամանակ ծառայել է իբրև ուսումնական ձեռնարկ և զգալի ազդեցություն թողել լատինաբան քերականների վրա։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Հովհաննես Քռնեցի', հարցման ժամանակը: 0.16s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Հովհաննես Քռնեցի
    Հրապարակվել է 1977
    Գիրք