Էդուարդ Հյուրմյուզյան
Էդուարդ Հյուրմյուզյան (Հյուրմյուզ) (),
հայ բանաստեղծ, բանասեր-լեզվաբան, աստվածաբան։ Հայկական կլասիցիզմի ներկայացուցիչ։ Սովորել է
Վենետիկի
Մխիթարյանների վարժարանում։ Մխիթարյան միաբանության անդամ (1819 թ.)։ Եղել է միաբանության գործակալը
Հռոմում, շուրջ 30 տարի՝ ուսուցիչ, ապա վերակացու՝ Հռոմի
հայկական վարժարանում։ Գրել է «Առձեռն ճարտասանութիւն» (1839 թ.) և «Առձեռն բանաստեղծութիւն» (1839 թ.) աշխատությունները։ «Բուրաստանք» չափածո երկում (1851 թ.) նկարագրել է
Հայաստանի բուսական աշխարհը։ Գրել է նաև երգ, ներբող, ուղերձ, մշակել
Աստվածաշնչից վերցված դրվագներ։ Մեծ է Հյուրմյուզյանի դերը
հայոց լեզուն (
գրաբարը) օտարամուծություններից մաքրելու գործում («Դուռն քերականութեան հայկազնեան լեզուի», 1833 թ., «Քերականութիւն գործնական...», 1836 թ. և այլն)։ Հեղինակ է «Յաւարտ տպագրութեան մեծի հայ բառագրոց» (1838 թ.), «Առձեռն դիցաբանութիւն կամ Առասպելախառն վէպք...» (1840 թ.), «Մաղթանք-չափաւ» (1843 թ.), «Առակացն գիրք երկեակ» (1865 թ.), «Ծաղկաքաղ քերթուածք» (1878 թ.) և այլ տեսական,
աստվածաբանական գործերի։
Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից