Վիկտոր Հյուգո
Վիկտոր Հյուգո ( , ), ֆրանսիացի բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, ֆրանսիական ռոմանտիզմի ռահվիրա։ Ծնվել է 1802 թվականի փետրվարի 26-ին Բզանսոնում, մահացել՝ 1885 թվականի մայիսի 22-ին Փարիզում։ Վիկտոր Հյուգոն հայտնի քաղաքական գործիչ և մտավորական էր, ով մեծ դեր է կատարել XIX դարի պատմության մեջ։ Նա նշանակալի տեղ է զբաղեցնում XIX դարի ֆրանսիական գրականության պատմության մեջ իր բազմաժանր ստեղծագործություններով։ Նա քնարերգու է իր «Ձոն և բալլադներ» (Odes et Ballades, 1826 թ.), «Աշնան տերևները» (Les Feuilles d’automne, 1831 թ.) կամ «Մտորումներ» (Les Contemplations, 1856 թ.) ժողովածուներում, Նապոլեոն III-ի դեմ ընդվզող գրող է իր «Պատժամիջոցներ» (Les Châtiments, 1853 թ.) ստեղծագործության մեջ, ինչպես նաև էպիկական բանաստեղծ՝ իր «Դարերի լեգենդը» (La Légende des siècles, 1859 et 1877) ստեղծագործության մեջ։Հյուգոյի ստեղծագործություններից մեծ ժողովրդականություն են վայելում հատկապես «Փարիզի Աստվածամոր տաճարը» (Notre-Dame de Paris, 1831 թ.) և «Թշվառները» (Les Misérables, 1862 թ.) վեպերը։ Թատրոնում նա առաջադրում է ռոմանտիկ դրամայի տեսությունը իր «Կրոմվելի» առաջաբանում։ Նրա բազմաժանր ստեղծագործության մեջ կան նաև քաղաքական երանգներ : Վիկտոր Հյուգոն մեծ ներդրում է կատարել ֆրանսիական պոեզիայի և թատրոնի բնագավառներում, ներշնչվելով իր ժամանակակից, այդ թվում՝ արևելյան գրողներից։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1Այլ հեղինակներ: “…Հյուգո, Վիկտոր, 1802-1885…”
Գիրք -
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9
-
10
-
11
-
12
-
13
-
14
-
15
-
16
-
17
-
18
-
19
-
20