Էռնեստ Հեմինգուեյ
| պատկեր = Ernest Hemingway 1950 w.jpg | ամուսին(ներ) = Էլիզաբեթ Հեդլի Ռիչարդսոն(1921–1927)
Փոուլին Պֆայֆեր
(1927–1940)
Մարթա Գելհորն
(1940–1945)
Մերի Ուելշ Հեմինգուեյ
(1946–1961) | նկարագրություն = Հեմինգուեյը 1950 թվականին }} Էռնեստ Միլլեր Հեմինգուեյ (, ), ամերիկացի գրող և լրագրող, Նոբելյան մրցանակակիր գրականության ասպարեզում (1954)։
Նրա սեղմ, բայց և գերհագեցած գրելաոճը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի արձակի վրա, իսկ արկածներով լի անձնական կյանքը և հասարակական կերպարն ազդել են հետագա սերունդների վրա։ Հեմինգուեյն իր ստեղծագործությունների մեծ մասը գրել է 1920-1950 թվականների ընթացքում. 1954 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ գրականության ասպարեզում։ Հրատարակել է յոթ վեպ, պատմվածքների վեց ժողովածու և երկու ոչ գեղարվեստական աշխատություն։ Նրա երեք վեպերը, պատմվածքների չորս ժողովածուները և երեք ոչ գեղարվեստական աշխատությունները հրատարակվել են հետմահու։ Հեմինգուեյի ստեղծագործություններից շատերը համարվում են ամերիկյան դասական գրականության նմուշներ։
Հեմինգուեյը ծնվել է Իլինոյս նահանգում՝ Օուք պարկում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է «The Kansas City Star» թերթի համար, այնուհետև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է իտալական ռազմաճակատ։ 1918 թվականին ծանր վիրավորվել է և վերադարձել տուն։ Հեմինգուեյի պատերազմական տարիների փորձը հիմք հանդիսացավ «Հրաժեշտ զենքին» վեպի ստեղծման համար։
1921 թվականին Հեմինգուեյն ամուսնանում է Հեդլի Ռիչարդսոնի հետ, ով իր չորս կանանցից առաջինն էր։ Զույգը տեղափոխվում է Փարիզ, որտեղ Հեմինգուեյն աշխատում է որպես թղթակից և ընկնում է 1920-ականների «կորուսյալ սերնդի» ("Lost Generation")՝ ներգաղթյալ հասարակության մոդեռնիստ գրողների և արվեստագետների ազդեցության տակ։ Նրա՝ «Եվ ծագում է արևը» ստեղծագործությունն իր առաջին վեպն էր։ Այն տպագրվում է 1926 թվականին։
1927 թվականին բաժանվում է Հադլի Ռիչարդսոնից և ամուսնանում Պաուլինա Պֆեյֆերի հետ. նրանք բաժանվում են, երբ Հեմինգուեյը վերադառնում է Իսպանիայի քաղաքացիական պատերազմից, որտեղ աշխատում էր որպես լրագրող։ Դրանից հետո է, որ նա գրում է «Ում մահն է գուժում զանգը» ("For Whom the Bell Tolls") վեպը։ Մարթա Գելհորնը նրա երրորդ կինն էր (1940 թվական). նրանք բաժանվում են, երբ Հեմինգուեյը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հանդիպում է Մերի ՈՒելշին։ Հեմինգուեյը ականատես է դառնում Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման և գերմանացիներից Փարիզի ազատագրման իրադարձություններին։
1952 թվականին տպագրվում է «Ծերունին և ծովը» պատմվածքը, որից կարճ ժամանակ անց Հեմինգուեյը մեկնում է Աֆրիկա, որտեղ երկու անգամ մահվան եզրին է հայտնվում օդային աղետի պատճառով, որից հետո հաշմանդամ է մնում իր հետագա կյանքի մեծ մասի ընթացքում։ Նա հաճախ այցելում էր իր՝ Ֆլորիդայի Քի Ուեսթում (1930-ականներ) և Կուբայում (1940, 1950, 1959 թվականներ) գտնվող տները. դրանցից բացի, Հեմինգուեյը տուն է գնում Այդահոյում (Քեթչում), որտեղ ինքնասպանություն է գործում 1961 թվականին։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1
-
2