Հեթում Պատմիչ

մինի|Հեթումը և Կղեմես V պապը (մանրանկար XV դարի ձեռագրից) Հեթում Պատմիչ (հոգևոր անունը՝ Անտոն, ), XIII-XIV դարերի Կիլիկյան Հայաստանի պատմագիր, պետական գործիչ։ Հեթումյանների տոհմից։ 1294-1305 թվականներին՝ հայոց սպարապետ։ Մի շարք հաղթական ճակատամարտեր է մղել հարևան մուսուլմանական իշխանությունների (հատկապես Եգիպտոսի սուլթանության) դեմ։ 1305 թվականին սպարապետությունը հանձնել է իր որդի Օշինին, ընդունել կաթոլիկություն և մեկնել Կիպրոս՝ կրոնավորելու։ 1307 թվականին, Կղեմես V պապի հանձնարարությամբ, գրել է թաթար-մոնղոլների պատմությունը, որն արժեքավոր տեղեկություններ է պարունակում միջնադարյան Արևելքի, Հայաստանի, Կովկասի ու հարակից երկրների մասին։ Միջնադարյան ֆրանսերենով գրած նրա երկը վերածվել է լատիներենի, հետագայում թարգմանվել ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն, հոլանդերեն և այլն։ 1842 թվականին Մ. Ավգերյանը լատիներենից գրաբար է թարգմանել Հեթումի երկը՝ դրան կցելով Հեթումի անունով հայտնի ժամանակագրությունը, որն ընդգրկում է կարևոր տեղեկություններ Հայաստանի և ասիական ու եվրոպական մի շարք պետությունների 1096-1307 թվականների պատմությունից։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Հեթում Պատմիչ', հարցման ժամանակը: 0.07s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Հեթում Պատմիչ
    Հրապարակվել է 1842
    Կարդալ առցանց
    Գիրք