Հաֆեզ

Խոջա Շամս ադ-Դին Մուհամմադ Հաֆեզ Շիրազի (, ‎), հայտնի է նաև որպես Հաֆեզ (Հաֆեզ՝ հիշող, (հուսալի) պահապան, 1315-1390 թվականներ), պարսիկ բանաստեղծ, ով «գովաբանել է սիրո զվարճանքները և գինին, բայց նաև առանձնացրել է կրոնական կեղծ բարեպաշտությունը»։ Նրա հավաքածուները համարվում են պարսկական գրականության գագաթնակետը, և շատ հաճախ կարելի է հանդիպել դրանց պարսկախոս մարդկանց տանը, ովքեր նրա բանաստեղծությունները անգիր են սովորում և շարունակում են օգտագործել որպես առածներ և ասացվածքներ։ Նրա կյանքը և բանաստեղծությունները եղել են քննարկման, մեկնաբանությունների և հետազոտությունների առարկա՝ ազդելով 14-րդ դարից հետո պարսկական գրական երկերի վրա։

Հաֆեզը հայտնի է իր բանաստեղծություններով, որոնք կարող են ներկայացվել՝ իբրև «անտինոմիանիզմի» օրինակներ, որի համար օգտագործվում է «թեոսֆիա» միջնադարյան տերմինը. այս տերմինը 13-14-րդ դարերում օգտագործվել է «միայն սուրբ գրքերից օգտվող հեղինակների» կողմից գրված առեղծվածային աշխատանքները մատնանշելու համար։ Հաֆեզը հիմնականում ստեղծագործել է լիրիկական պոեզիայի կամ գազելի գրական ժանրերում, որը սիրային բանաստեղծություններում աստվածային ոգեշնչման զմայլանքի արտահայտության համար լավագույն ժանրն է։

Նրա գազելների հիմնական թեմաները վերաբերում են սիրելիին, հավատին և կեղծավորության բացահայտմանը։ Իր գազելներում նա քննարկում է սերը, գինին և գինետունը՝ ամբողջությամբ ներկայացնելով կրոնական զմայլանքը և սահմանափակումներից ազատությունը կա՛մ իրական աշխարհիկ ազատության մեջ, կա՛մ սիրահարի խոսքում, ով խոսում է աստավածային սիրո մասին։ Նրա ազդեցությունը պարսկական բանախոսների կյանքում կարելի է գտնել «Հաֆեզի մեկնաբանություններում» (), իսկ նրա բանաստեղծությունների հաճախակի օգտագործումը՝ պարսկական ազգային երաժշտության, տեսողական արվեստի և պարսկական վայելչագրության մեջ։ Նրա գերեզմանին հաճախ են այցելում։ Նրա ստեղծագործությունների վերամշակումները, ընդօրինակումները և թարգմանությունները հանդիպում են բոլոր կարևոր լեզուներում։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 2 արդյունքները 2 այս փնտրման համար 'Հաֆեզ', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Հաֆեզ
    Հրապարակվել է 2007
    Գիրք
  2. 2
    Հաֆեզ, Շամսեդդին Մոհամմեդ
    Հրապարակվել է 1957
    Գիրք