Լի Հանթ

Ջեյմս Հենրի Լի Հանթ (), առավել հայտնի է որպես Լի Հանթ, անգլիացի գրաքննադատ, էսսեների հեղինակ և բանաստեղծ։ Հանթը «The Examiner» առաջատար ինտելեկտուալ ամսագրի համահիմնադիրն է, որը բացահայտում էր արմատական սկզբունքներ։ Նա Համստեդյան գրական խմբի կենտրոնական անդամներից մեկն էր, որտեղ ընդգրկված էին քննադատ Ուիլյամ Հեզլիթը և Չարլզ Լեմը։ Խումբը նաև հայտնի էր «Հանթի խմբակ» անվամբ։ Հանթը հանրությանն է ներկայացրել այնպիսի գրողների, ինչպիսիք են Ջոն Քիթսը, Պերսի Բիշի Շելլին, Ռոբերտ Բրաունինգը և Ալֆրեդ Թեննիսոնը։ Վիարեջոյում Հանթի ներկայությունը Շելլիի հուղարկավորությանը անմահացրել է Լուի Էդուար Ֆուրնիեն իր կտավներից մեկում։ Հանթը ոգեշնչել է Չարլզ Դիքենսին ստեղծելու Հարոլդ Սքիմփոլի կերպարը «Մռայլ տունը» վեպում։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Հանթ, Լի', հարցման ժամանակը: 0.06s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Հանթ, Լի
    Հրապարակվել է 2001
    Գիրք