Հայնրիխ Հայնե
Հայնրիխ Հայնե (, ), գերմանացի բանաստեղծ, հրապարակախոս և գրաքննադատ, ծագումով հրեա։Գերմանիայից դուրս նա առավելապես հայտնի է իր վաղ շրջանի քնարական բանաստեղծություններով, որոնք փոխադրվել են երաժշտության այնպիսի կոմպոզիտորների կողմից, ինչպիսիք են Ռոբերտ Շումանը, Ռիխարդ Վագները, Յոհաննես Բրամսը, Պյոտր Չայկովսկին և Ֆրանց Շուբերտը։ Հայնեի ուշ շրջանի չափածո և արձակ երկերը աչքի են ընկնում երգիծական-հեգնական ոճով։ Նրա արմատական քաղաքական հայացքները հանգեցրին գերմանական իշխանությունների կողմից իր բազմաթիվ երկերի արգելմանը։ Իր կյանքի վերջին 25 տարին անցկացրել է Փարիզում՝ որպես հայրենիքից վտարանդի։
Հայնեն համարվում է ռոմանտիկական դարաշրջանի վերջին և ամենափայլուն պոետներից մեկը։ Նա քնարական շունչ ու ոգի տվեց խոսակցական լեզվին, ֆելիետոնն ու ուղեգրությունը բարձրացրեց գեղարվեստական մակարդակի, նրբագեղություն հաղորդեց մինչ այդ կոպիտ համարվող գերմաներենին։
Մեծ բանաստեղծը «Երիտասարդ Գերմանիա» շարժման համակիրներից էր։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9
-
10
-
11
-
12
-
13
-
14
-
15
-
16
-
17
-
18
-
19
-
20