Յոհան Հայզինգա
Յոհան Հայզինգա (, ), հոլանդացի փիլիսոփա, պատմաբան, մշակույթի տեսաբան, Գրոնինգենի (1905 - 1915) և Լեյդենի (1915 - 1940) համալսարանների պրոֆեսոր։ Հայտնի է Արևմտյան Եվրոպայի ուշ միջնադարի և Վերածննդի դարաշրջանի պատմությանը նվիրված իր աշխատություններով (դրանցից է «Միջնադարի աշունը», 1919)։ Համաշխարհային հռչակ է բերել հեղինակին «Homo ludens» (1938) երկը, որտեղ ամփոփված են մշակույթի պատմությանը նվիրված Հայզինգայի հոդվածները (թարգմանվել է հայերեն Սամվել Ղռաթյանի կողմից։)Գերմանիայի կողմից Նիդերլանդների օկուպացման շրջանում հեռացվել է համալսարանից՝ 1942 թ. հակաֆաշիստական դասախոսությունից հետո։ Ձերբակալվել է, երկու ամիս անց ազատ արձակվել՝ հավանաբար նկատի ունենալով առողջական վիճակը։ Սակայն թույլտվություն չի ստացել վերադառնալ Լեյդեն։ Մահացել է 1945 թ. փետրվարի 1-ին։ Կյանքի վերջին տարիներին ավարտին է հասցրել ինքնակենսագրական նոթերը և «Եղծված աշխարհ» աշխատությունը։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1