Վերներ Հայզենբերգ

}}

Վերներ Կարլ Հայզենբերգ (, ), գերմանացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից։ Ավարտել է Մյունխենի համալսարանը (1923)։ 1923-1927 թթ. եղել է Մաքս Բոռնի ասպիրանտը, 1927-1941 թթ.՝ Լայպցիգի և Բեռլինի համալսարանների պրոֆեսոր, 1941 թվականից՝ Բեռլինի և Գյոթինգենի, 1955 թվականից՝ Մյունխենի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն և պրոֆեսոր։ 1925 թվականին Նիլս Բորի հետ մշակել է քվանտային մեխանիկայի առաջին տարբերակը՝ մարտիցային մեխանիկան։ Կատարել է հելիումի ատոմի քվանտամեխանիկական հաշվարկը, ցույց է տվել երկու տարբեր վիճակներում դրա գոյության հնարավորությունը։ 1927 թվականին ձևակերպել է անորոշությունների սկզբունքը, Յա. Ի. Ֆրենկելից անկախ մշակել ֆեռոմագնիսական նյութերի ինքնակամ մագնիսացվածության և փոխանակային փոխազդեցության տեսությունը։ Աշխատանքներ ունի նաև ատոմային միջուկի կառուցվածքի (բացահայտել է նուկլոնների փոխազդեցության փոխանակային բնույթը), ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի, դաշտի միասնական տեսության վերաբերյալ (1932 թ․)։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Հայզենբերգ, Վերներ, 1901-1976', հարցման ժամանակը: 0.03s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Հայզենբերգ, Վերներ, 1901-1976
    Հրապարակվել է 2016
    Գիրք