Հակոբ Հաճյան

Հակոբ Հաճյան (), հայ արձակագիր, հրապարակախոս-խմբագիր։

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը։ Գրական-հրապարակախոսական ասպարեզ է մտել 1860-ականների կեսերից, աշխատակցելով պոլսահայ մամուլին։ 1875-1877 թվականներին խմբագրել է «Միմոս» երգիծաթերթը, 1897-1898 թվականներին՝ «Ծաղիկ» պարբերականը։ 1901 թվականից մինչև մահը եղել է «Մանզումեի էֆքյար» թերթի օգնական խմբագիրը։ 1869 թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա «Հեղինե կամ գաղտնիք մը ի Կոստանդնուպոլիս» վեպը, որը հետագայում արժանացել է մի քանի տպագրությունների (Բ տպ., 1909, Գ տպ., 1925)։ 1886 թվականին տպագրել է «Բերայի գիշերները» արկածային վեպը, որը նույնպես վերահրատարակվել է 1914 և 1927 թթ.։ Նրա «Կորուսյալ կտակը» վեպն էլ որպես թերթոն տպագրվել է «Ծաղիկ» պարբերականում, 1896 թվականին։ Սրանցից բացի՝ 1897-1898 թվականներին մաս-մաս լույս է ընծայել «Մոզաիգ 999 հատիկներով» ստվար ժողովածուն, որը պարունակում է մանրապատումներ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 2 արդյունքները 2 այս փնտրման համար 'Հաճյան, Հակոբ, 1828-1903', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Հաճյան, Հակոբ, 1828-1903
    Հրապարակվել է 1914
    Կարդալ առցանց
    Գիրք
  2. 2
    Հաճյան, Հակոբ, 1828-1903
    Հրապարակվել է 1925
    Գիրք