Հակոբ-Գրիգոր

Հակոբ-Գրիգոր (իսկական անունը՝ ''Հակոբ Գրիգորի Ճրճրյան'', ), թարգմանիչ, հրապարակագիր։ Ուսանել է Կոստանդնուպոլսի Պերպերյան և Կեդրոնական վարժարաններում։ Ավարտել է Լայպցիգի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը (1927)։ Հաստատվել է Փարիզում։ Սփյուռքահայ մամուլում հանդես է եկել հրապարակախոսական, հայագիտական և այլ գործերով։ Հայերեն է թարգմանել Էդգար Պոյի և Գյոթեի ստեղծագործություններից, Ալբերտ Էյնշտեյնի երկու աշխատություններ, գերմաներեն՝ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբարը», «Մեծապատիվ մուրացկանները» (1971)։ Հակոբ-Գրիգորի ինքնուրույն գործերից են «Եթովպիո հայ եկեղեցին և հայերը» (1927), «Համազգային ուղղագրություն և հայերենի մաքրագործման հարցերը։, Պարույր Սևակի լեզվական կտակը» (1977) գրքույկները, «Ծանոթ և անծանոթ հայեր Նոյից մինչև մեր օրերը» (1974, ֆրանս., Ա. Հարենցի գրական մրցանակ 1974) գիրքը։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 5 արդյունքները 5 այս փնտրման համար 'Հակոբ-Գրիգոր, 1905-1985', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Հրապարակվել է 1985
    Այլ հեղինակներ: “…Հակոբ-Գրիգոր, 1905-1985…”
    Գիրք
  2. 2
    Հակոբ-Գրիգոր, 1905-1985
    Հրապարակվել է 1927
    Գիրք
  3. 3
    Նաւարրա, Ֆեռնան
    Հրապարակվել է 1979
    Այլ հեղինակներ: “…Հակոբ-Գրիգոր, 1905-1985…”
    Գիրք
  4. 4
  5. 5
    Հրապարակվել է 1925
    Այլ հեղինակներ: “…Հակոբ-Գրիգոր, 1905-1985…”
    Գիրք