Յուրգեն Հաբերմաս
Յուրգեն Հաբերմաս (. ;, ), գերմանացի փիլիսոփա և հասարակագետ, Մայնի Ֆրանկֆուրտի Յոհան Վոլֆգանգ Գյոթեի անվան համալսարանի պրոֆեսոր (1964 թվականից), Մաքս Պլանկի անվան ընկերության գիտատեխնիկական աշխարհի կյանքի պայմանների ուսումնասիրության ինստիտուտի համատնօրեն (Կարլ Ֆրիդրիխ ֆոն Վայցզեկերի հետ մեկտեղ) (1970—1981): Համարվում է փիլիսոփայության ֆրանկֆուրտյան դպրոցի ականավոր ներկայացուցիչներից, 20-րդ դարի երկրորդ կեսի հասարակական-քաղաքական բնագավառի առավել ազդեցիկ մտածողներից մեկը, ով ստեղծել է հաղորդակցական գործողության բաղադրույթը (կոնցեպցիան) և դիսկուրսի բարոյագիտությունը։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից-
1