Խուլիո Կորտասար
Խուլիո Կորտասար (, ծնյալ՝ Խուլիո Ֆլորենսիո Կորտասար [''Julio Florencio Cortázar''] , ), արգենտինացի գրող, էսսեիստ, թարգմանիչ։ Համբավվել է որպես 1960-1970-ական թվականների լատնաամերիկյան գրական բումի ստեղծողներից մեկը, ում ստեղծագործությունները հսկայական ազդեցություն են գործել իսպանախոս գրողների ու ընթերցողների մի ամբողջ սերնդի վրա Ամերիկայում ու Եվրոպայում։ Համարվելով իր ժամանակի առավել նորարար ու ինքնատիպ հեղինակներից մեկը և լինելով պատումի, քնարական արձակի և հատկապես կարճ արձակի վարպետ՝ ստեղծել է այնպիսի երկեր, որոնք բեկել, կոտրել են հնացած կաղապարները և նոր ուղի են բացել իսպանալեզու գրականության ասպարեզում։1951 թվականից ապրել է Փարիզում, որտեղ էլ գրել է իր նշանակալի, կարևորագույն երկերից մի քանիսը։ 1949 թվականին հրատարակել է «Թագավորներ» դրաման։ «Գազանանոց» (1951 թվական), «Խաղի վերջը» (1956 թվական), «Գաղտնի զենք» (1959 թվական) պատմվածքների ժողովածուներում և «Շահումներ» (1960 թվական) վեպում կան ֆանտաստիկայի տարրեր։ «Ցատկախաղ» (1963 թվական) վեպը մի փորձ էր 60-ական թվականների լատինաամերիկյան գրականության մեջ մտցնելու նեոավանգարդիզմը, որի սկզբունքները զարգացվեցին «Մեկ օրվա շուրջը 80 աշխարհներում» (1967 թվական) գեղարվեստական- հրապարակախոսական ժողովածուում, «62 մոդել հավաքման համար» (1967 թվական), «Վերջին ռաունդը» (1969 թվական) վեպերում։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1