Յանուշ Կորչակ
Յանուշ Կորչակ (, իրական անունը՝ Հենրիկ Գոլդշմիտ, հայտնի է նաև որպես ''Ծեր Բժիշկ'' կամ ''Պարոն Բժիշկ'', ), բժիշկ, մանկավարժ, գրող, լրագրող, հասարակական գործիչ, լեհական բանակի սպա։Կորչակը նորարար մանկավարժ էր, կրթության մասին տեսական և գործնական հրապարակումների հեղինակ։ Նա առաջինն էր երեխաների իրավունքների և երեխաների ամբողջական հավասարության ոլորտում։ Որպես մանկատան տնօրեն՝ նա մյուսների հետ միասին հիմնադրել է երեխաների արբիտրաժային դատարան, որտեղ երեխաները կարող էին բարձրացնել իրենց հետաքրքրող հարցերը, նրանք այդտեղ նաև կարող էին հայցեր հարուցել իրենց ուսուցիչների դեմ։
Կորչակը ստեղծել է «Փոքրիկ շրջահայաց» վերնագրով առաջին ամսագիրը, որտեղ հրատարակել է երեխաների ուղարկած նյութերը, և որը նախատեսված էր առաջին հեթին երեխաների համար։ Նա առաջիններից մեկն էր, ով հետազոտեց երեխաների զարգացումը և հոգեբանությունը, ինչպես նաև տվեց նրանց դաստիարակչական ախտորոշումը։
Կորչակը լեհ հրեա էր և իր կյանքի ընթացքում հայտարարել է, որ պատկանում է երկու ազգերին։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1