Հայկազ Կոստանյան
Հայկազ Արշակի Կոստանյան (), հայ բոլշևիկ, քաղաքական գործիչ։ ԽՄԿԿ անդամ (1916)։Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Սովորել է Սարատովի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Գործուն մասնակցություն է ցուցաբերել Բաքվի, Սարատովի և Հայաստանի հեղափոխական շարժումներին։ 1918-1920 թվականներին եղել է Սարատովի լուսավորության կոմիսարը։ 1920 թվականի հունիսից ընտրվել է ՀԿԿ արտասահմանյան բյուրոյի անդամ։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Կոստանյանը 1921-1923 թվականներին եղել է աշխատանքի և սոցիալական ապահովության, ապա՝ ներքին գործերի ժողովրդական կոմիսար։ 1923-1925 թվականներին աշխատել է Վրաստանի կոմկուսի Կենտկոմում (կազմ, բաժնի վարիչ), 1925-1928 թվականներին Մոսկվայում՝ Պրոֆինտերնի կազմ, բաժնի վարիչ։ Մասնակցելով արհմիութենական միջազգային շարժմանը՝ սերտ կապեր է հաստատել Էռնստ Թելմանի, Մորիս Թորեզի, Բելա Կունի, Պալմիրո Տոլյատիի և այլոց հետ։ 1928-1930 թվականներին Կոստանյանը եղել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, իսկ 1931-1934 թվականներին՝ ՀամԿ(բ)կ Ղրիմի մարզկոմի առաջին քարտուղար և Պրոֆինտերնի քարտուղար։ 1934 թվականին նշանակվել է Մոսկվա-Կուրսկ երկաթուղու քաղբաժնի պետ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1
-
2