Կոմս

մինի|160px|Կոմսի թագը Կոմս (), թագավորական պաշտոնատար անձ վաղ միջնադարում արևմտյան Եվրոպայում։ Տիտղոսը ծագել է 4-րդ դարում Հին Հռոմում և տրվում էր բարձր պաշտոնյաներին (օրինակ՝ ''comes sacrarum largitionum'' - գլխավոր հարկահան)։ Ֆրանկական թագավորությունում 6-րդ դարի երկրորդ կեսից գրաֆը կամ հաուգրաֆը իր տիրույթում (գերմ.` Gau 100 հոգանոց գյուղ հին գերմանացիների մոտ) ուներ վարչական, զինվորական և դատական իրավունքներ։ 877 թ. Կարլոս II Ճաղատի հրամանով կոմսի տիրույթներըն դարձան ժառանգական։

Ֆեոդալական մասնատվածության շրջանում նշանակում էր կոմսության ֆեոդալական կառավարիչ, իսկ ֆեոդալական մասնատվածության վերացումից հետո՝ բարձր ազնվական տիտղոս՝ (կանացի՝ կոմսուհի)։

Ռուսաստանում տիտղոսը մտցվել է Պետրոս I-ի կողմից 1706 թ.: 19-րդ դարավերջում այստեղ արդեն կար 300 կոմսական տիտղոս։ Վերացվել է 1917 թ. նոյեմբերի 11-ին։ Այժմ Եվրոպայի մի քանի միապետական երկրներում կան անվանական կոմսություններ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Կոմս', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Կոմս
    Հրապարակվել է 1950
    Գիրք