Յան Ամոս Կոմենսկի
| ծննդավայր = Նիվնիցե, Չեխիա | ազգություն = չեխ | կրթություն = Հերբորնի համալսարան, Հայդելբերգի համալսարան | գրքեր = Վիճելի հարցեր՝ հավաքված փիլիսոփայության պարտեզում,Աշխարհի լաբիրինթոսը և սրտի դրախտը,
Չեխերեն լեզվի գանձարան,
Վշտահարը,
Հարստահարվող աղքատների նամակը երկնքին,
Մայրական դպրոց,
Լեզուների և բոլոր գիտությունների բաց դուռ,
Մեծ դիդակտիկա,
Պանսոֆիա,
Լույսի ուղին,
Զգայական աշխարհ նկարներով,
Ժողովրդի երջանկություն,
Համընդհանուր խորհուրդ մարդկային գործերի կարգավորման | մասնագիտություն = մանկավարժ, փիլիսոփա, աստվածաբան, հոգևորական և գրող | ամուսին = Մադլենա Վիզովսկայա, Դորոտա Ցիրիլովա }} Յան Ամոս Կոմենսկի (, ), չեխ մանկավարժ-հումանիստ, հասարակական գործիչ։ Կոմենսկին 17-րդ դարի նշանավոր դեմոկրատ մանկավարժներից է, գիտական մանկավարժության հիմնադիրը, ուսուցման դաս-դասարանային համակարգի ստեղծողը։
Կոմենսկու ստեղծագործության գլուխգործոցը «Մեծ դիդակտիկա» աշխատությունն է։ Դրանում քննարկվում են ուսուցման սկզբունքներին, մեթոդներին, կազմակերպման ձևերին վերաբերող հարցեր։ Այն, ըստ էության, գիտական մանկավարժության առաջին շարադրանքն է, որտեղ կարելի է հանդիպել մանկավարժության մի շարք հարցերի գիտական և սպառիչ վերլուծության։
Կոմենսկու տեսության մեջ կենտրոնական է գիտականորեն հիմնավորված կրթական համակարգ ստեղծելու հարցը։ Կոմենսկին, քննադատելով իր ժամանակի դասային կրթական համակարգը, նրան հակադրում է մի նոր, խորապես դեմոկրատական համակարգ, որը դպրոցական բոլոր աստիճանները մատչելի է դարձնում բոլոր խավերի ներկայացուցիչների համար։ Կոմենսկու առաջադրած դպրոցական համակարգի կարևոր օղակը մայրենի լեզվի դպրոցն է։ Եվրոպական մանկավարժության պատմության մեջ առաջին անգամ գիտականորեն հիմնավորվում է, որ լատիներենից բացի մայրենին նույնպես կարող է լինել գիտական կրթության լեզու, իսկ մայրենի լեզվի դպրոցը գիտական կրթության պարտադիր աստիճան։ Կոմենսկին առաջադրել է նաև պարտադիր վեցամյա տարրական կրթության գաղափարը։
Իր ժամանակի համար նոր ու պրոգրեսիվ էին կրթության բովանդակության վերաբերյալ արտահայտած գաղափարները։ Քննադատելով սխոլաստիկական կրթությունը՝ նա պահանջում էր ուսումնասիրության առարկա դարձնել ամենից առաջ բուն իրերը, բնությունը, բնական գիտությունները։ Կոմենսկին առաջ է քաշել պանսոֆիական կրթության գաղափարը։ Նրա կարծիքով՝ կրթության բովանդակությունն իր բնույթով պետք է պանսոֆիական լինի, որը նշանակում էր՝ բոլորին ամեն ինչ սովորեցնել։
Բացառիկ մեծ են Կոմենսկու ծառայությունները ուսումնական աշխատաքների կազմակերպման ձևերի բնագավառում։ Մերժելով անհատական պարապմունքի արդեն հնացած ձևը՝ Կոմենսկին առաջադրում ու գիտականորեն հիմնավորում է դաս-դասարանային համակարգը, որը ներկայում էլ համարվում է ուսուցման կազմակերպման հիմնական ձևը։
մինի|Յան Ամոս Կոմենսկու թանգարանը Պրահայում (Չեխիա)|302x302px Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1