Ալեքսանդրա Կոլոնտայ

Ալեքսանդրա Միխայլովնա Կոլոնտայ (, օրիորդական ազգանունը՝ Դոմոնտովիչ [''Домонтович''], ), ռուս հեղափոխական, քաղաքական գործիչ, դիվանագետ և մարքսիստ տեսաբան, ՌՍԴԲԿ անդամ (1906), հարել է մենշևիկներին։ Կոմունիստական կուսակցության անդամ 1915 թվականից։

Հեղափոխական գործունեության մեջ է եղել 1890-ական թվականներից։ 1908 թվականին տարագրվել է։ Եղել է ՌՍԴԲԿ պատգամավոր Շտուտգարտի (1907), Կոպենհագենի (1910), Բազելի (1912) միջազգային սոցիալիստական կոնգրեսներում։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո վերադարձել է Ռուսաստան։ Եղել է Պետրոգրադի սովետի գործադիր կոմիտեի անդամ, ՌՍԴԲ (բ)կ VII (ապրիլյան) կոնֆերանսի ու Սովետների I և II համագումարների պատգամավոր։ ՌՍԴԲ (բ) կ VI համագումարում ընտրվել է կուսակցության ԿԿ-ի անդամ։ 1920 թվականին եղել է ՌԿ (բ) կ ԿԿ-ի կինբաժնի (''Ժենոտդել'', ''Женотдел'') վարիչը։ Հակակուսակցական «Բանվորական, օպոզիցիա» խմբի մասնակից։ 1921-1922 թվականներին՝ Կոմինտերնի կից կանանց միջազգային քարտուղարության անդամ։

Եղել է ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ Նորվեգիայում (1923-1926, 1927-1930), Մեքսիկայում (1926), դեսպանորդ, ապա դեսպան Շվեդիայում (1930-19451945 թվականից՝ խորհրդական ԽՍՀՄ ԱԳՄ-ում։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Կոլոնտայի հիմնած Կինբաժինը (''Ժենոտդել'') փորձում էր բարելավել Խորհրդային Միության կին քաղաքացիների կարգավիճակը։ Լինելով ազատ սիրո ջատագով, Կոլոնտայը հետագայում ճանաչվեց մարքսիստական ֆեմինիզմի առանցքային դեմք։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Կոլոնտայ, Ալեքսանդրա', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Կոլոնտայ, Ալեքսանդրա
    Հրապարակվել է 1920
    Գիրք