Վադիմ Կոժևնիկով

Վադիմ Միխայլովիչ Կոժևնիկով (), ռուս խորհրդային գրող։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ 1939 թվականին լույս է տեսել պատմվածքների առաջին ժողովածուն («Գիշերային խոսակցություն»), այնուհետև՝ «Մեծ կոչ» (1940), «Ահեղ զենք» (1941) վիպակները։ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է «Պրավդա»-ի զինվորական թղթակից։ Հրատարակել է «Պատմվածքներ պատերազմի մասին» (1942), «Մարտ-ապրիլ» (1942), «Սիրելի ընկերներ» (1943), «Պատերազմի ճամփաներով» (1955) ժողովածուները, «Տափաստանային արշավ» (1936—1937), «Ծանոթացեք, Բալուև» (1960, համանուն ֆիլմ, 1963), «Թռչող օր» (1962) վիպակները, «Սուր և վահան» (1965, համանուն ֆիլմ, 1968, Վ. Բասովի հետ), «Կեսօրին արևոտ կողմում» (1973) վեպերը.՝ «Հատուկ ստորաբաժանում» և «Պյոտր Ռյաբինկին» վիպակների համար 1971 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ 1949 թվականից ԽՍՀՄ ԳՄ վարչության քարտուղար և «Զնամյա» ամսագրի գլխավոր խմբագիր։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Կոժևնիկով, Վադիմ', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Կոժևնիկով, Վադիմ
    Հրապարակվել է 1974
    Գիրք