Իվան Նիկիտովիչ Կոժեդուբ (), ԽՍՀՄօդաչու, ավիացայի գեներալ-գնդապետ (1970 թ.), Ավիացիայի մարշալ (1985 թ.), Խորհրդային Միության եռակի հերոս (4.2.1944., 19.8.1944 թ., 18.8.1945 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Ավարտել է Չուգուեի օդաչուական ուսումնարանը (1941 թ.)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի (''«Հայրենական մեծ պատերազմ»'', 1941-1945) գործողությունների ժամանակ եղել է օղակի, էսկադրիլիայի հրամանատար, կործանիչ ավիագնդի հրամանատարի տեղակալ, կատարել է 330 մարտական թռիչք, մղել 120 օդային մարտ, անձամբ ոչնչացրել թշնամու 62 ինքնաթիռ։ Պատերազմից հետո ավարտել է Ռազմաօդային (1949 թ.), Գլխավոր շտաբի ռազմային (1956 թ.) ակադեմիաները։ ԽՍՀՄ II—V գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Ալեքսանդր Նևսկու, Կարմիր աստղի 2 շքանշաններով և մեդալներով։ Գրել է «Ծառայում եմ հայրենիքին» (1949, հայերեն հրտ.՝ 1951) և «Հավատարմություն հայրենիքին» (1969 թ.) գրքերը։
Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Կոժեդուբ, Իվան', հարցման ժամանակը: 0.01s
Հստակեցնել արդյունքները