Բոգդան Կնունյանց

Բոգդան Միրզաջանի Կնունյանց (, հեղափոխական ծածկանունները՝ ''Ռուսով, Ռուբեն, Բ. Ռադին-Պետրով, Բակինեց, Կավկազեց''), (Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի Ջամիաթ գյուղ (այժմ՝ Արցախի Ննգի գյուղ - Բաքու), հայ բոլշևիկյան հեղափոխական, կուսակցական գործիչ։

1897 թվականին ներգրավվել է Կոմունիստական կուսակցության շարքերում։ Նախնական կրթությունն ստացել է Շուշիի ռեալական ուսումնարանում (1886-1895)։ 1896 թվականին ընդունվել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը։ 1897 թվականին մտել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» մեջ։ Ռուսաստանի հեղափոխական երիտասարդության պատվիրակության կողմից 1900 թվականին Բեռլինում մասնակցել է Վիլհելմ Լիբկնեխտի թաղմանը։ 1901 թվականին աքսորվել է Բաքու, որտեղ դարձել է ՌՍԴԲԿ Բաքվի լենինյան-իսկրայական կոմիտեի ղեկավարներից։ Ստեփան Շահումյանի, Արշակ Զուրաբյանի և մյուսների հետ 1902 թվականին հիմնադրել է «Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը» և նրա օրգան «Պրոլետարիատ» թերթը։ Մասնակցել է (1903 թվականի) Կովկասի կազմակերպությունների I համագումարին և Բաքվի կոմիտեի կողմից ընտրվել Կովկասյան միութենական կոմիտեի անդամ ու ՌՄԴԲԿ II համագումարի պատգամավոր։ Համագումարում ծանոթացել է Վլադիմիր Լենինի հետ և բազմաթիվ ելույթներով հանդես եկել ի պաշտպանություն հեղափոխական մարքսիզմի և լենինյան-իսկրայական գծի։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Կնունյանց, Բոգդան', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Կնունյանց, Բոգդան
    Հրապարակվել է 1978
    Գիրք