Ֆրանց Կաֆկա

, }}

Ֆրանց Կաֆկա (, , ), հրեական ծագմամբ գերմանալեզու գրող, վեպերի («Դատավարություն», «Դղյակ», «Կերպարանափոխություն» և այլն) ու պատմվածքների հեղինակ, որ հայտնի է որպես 20-րդ դարի գրականության խոշորագույն գործիչներից մեկը։ Կաֆկայի ստեղծագործությունները, որոնցում միավորված են ռեալիզմի ու ֆանտաստիկայի տարրերը, սովորաբար ունեն մեկուսացած հերոսներ, որոնք բախվում են տարօրինակ ու սյուրռեալիստական դժվարությունների ու սոցիալական-բյուրոկրատիկ անհասկանալի ուժերի հետ, և նվիրված են օտարացման, էքզիստենցիալ անհանգստության, մեղքի ու աբսուրդի թեմաների բացահայտմանը։ Անգլերենում օգտագործվում է Kafkaesque (Կաֆկեսկ) տերմինը՝ նշանակելու համար այն իրադրությունները, որոնց նմանները հանդիպում են Կաֆկայի ստեղծագործություններում։

Կաֆկան ծնվել է այն ժամանակ Ավստրո-Հունգարական կայսրության մաս կազմող Բոհեմիայի թագավորության մայրաքաղաք Պրահայում՝ գերմանախոս հրեաների՝ միջին դասի պատկանող ընտանիքում։ Իրավաբանական կրթություն ստանալուց հետո Կաֆկան աշխատել է ապահովագրական ընկերությունում, ինչի պատճառով գրական գործունեությամբ կարողացել է զբաղվել միայն ազատ ժամանակ։ Իր կյանքի ընթացքում Կաֆկան գրել է հարյուրավոր նամակներ՝ ուղղված իր ընտանիքի անդամներին ու ընկերներին, այդ թվում նաև հորը, որի հետ ունեցել է լարված ու պաշտոնական հարաբերություններ։ Նա նշանադրվել է մի քանի կանանց հետ, սակայն երբեք չի ամուսնացել։ Մահացել է 1924 թվականին՝ քառասուն տարեկանում տուբերկուլոզից։

Կաֆկայի շատ քիչ ստեղծագործություններ են հրատարակվել նրա կենդանության օրոք։ Դրանցից են «Մտորում» ու «Գյուղական բժիշկ» պատմվածքների ժողովածուները և առանձին ստեղծագործություններ, որ տպագրվել են գրական ամսագրերում, բայց քիչ ուշադրության են արժանացել։ Մահվանից առաջ Կաֆկան իր ընկերոջը՝ Մաքս Բրոդին, հանձնարարել է ոչնչացնել իր անավարտ աշխատանքները, այդ թվում նաև «Դատավարություն», «Դղյակը», «Ամերիկա» (նաև հայտնի է «Մարդը, որ անհետացավ» խորագրով) վեպերը, սակայն նա անտեսել է իր ընկերոջ խնդրանքն ու հրատարակել դրանք գրողի մահվանից հետո։ Նրա ստեղծագործություններն ազդեցություն են ունեցել 20-րդ դարի բազմաթիվ գրողների, քննադատների, նկարիչների ու փիլիսոփաների վրա։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Կաֆկա, Ֆրանց, 1883-1924', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Կաֆկա, Ֆրանց, 1883-1924
    Հրապարակվել է 2014
    Գիրք