Վալենտին Կատաև
Վալենտին Պետրովիչ Կատաև (), ռուս խորհրդային գրող։ ԽՄԿԿ անդամ 1958 թվականից։ Հոկտեմբերյան հեղափոխության և 1918-1920 թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից։«Պաշարված քաղաքում» (1922) և «Գրառումներ քաղաքացիական պատերազմից» (1924) պատմվածքներում ձևավորվել են Կատաևի ստեղծագործության հերոսական պաթոսը և երգիծանքը։ 1920-ական թվականներին սատիրական գործերի հիմնական թեման քաղքենիության դեմ պայքարն է («Վատնիչները», 1926, վիպակ)։ Սկսած 1930-ական թվականներից ստեղծագործության մեջ հնչել է հեղափոխական և հայրենասիրական թեման («Ժամանակ, առաջ», 1932, վեպ, «Ես՝ աշխատավոր ժողովրդի զավակս...», 1937, վիպակ, հայերեն հրտ. 1939, «Գնդի որդին», 1945, վիպակ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946, համանուն կինոնկար, 1946, հայերեն հրտ. 1947)։ Նրան համաշխարհային ճանաչում է բերել «Սպիտակին է տալիս առագաստը մենավոր» (1936, հայերեն հրտ. 1948) վիպակը՝ «Սև ծովի ալիքները» քառերգության առաջին մասը։ Հեղինակ է Լենինին նվիրված «Երկաթե դռնակ պատի մեջ» (1964) հրապարակախոսական, «Սուրբ ջրհոր» (1967), «Մոռացության խոտ» (1967), «Խորանարդիկ» (1969) քնարա-փիլիսոփայական և հուշագրական վիպակների։ 1955-1961 թվականներին եղել է «Յունոստ» («Юность») ամսագրի խմբագիրը։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1
-
2
-
3
-
4