Թրումեն Կապոտե

Թրումեն Գարսիա Կապոտե (, ), ամերիկացի վիպասան, կինոսցենարիստ, դրամատուրգ և դերասան, ում պատմվածքներից, վեպերից, վիպակներից և պիեսներից շատերը, ներառյալ «Նախաճաշ Թիֆանիի մոտ» վիպակը (1958) և «Սառնարյուն սպանություն» վեպը (1966) (որը նա անձամբ անվանել է իրապատում) համարվում են գրականության դասական գործեր։ Կապոտեի վեպերի, պատմվածքների և պիեսների հիման վրա ստեղծվել է առնվազն 20 ֆիլմ։

Կապոտեն դժվար մանկություն է ունեցել, քանի որ ծնողները բաժանված են եղել, մորը երկար ժամանակ չի տեսնում, իսկ ընտանիքը մի քանի անգամ ստիպված է եղել տեղափոխվել։ Գրողի ձիրքն իր մեջ բացահայտել է 8 տարեկանում և մանկության մնացած տարիները նվիրել է տաղանդը կատարելագործելուն։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է պատմվածքներ գրելով, որոնցից մեկը՝ «Միրիամ»-ը (1945), դրական արձագանք է գտնում գրաքննադատների և ընթերցողի շրջանում, ինչի արդյունքում Կապոտեն պայմանագիր է կնքում Random House հրատարակչության հետ և 1948 թվականին գրում «Ուրիշ ձայներ, ուրիշ սենյակներ» վեպը։ Այնուամենայնիվ, Կապոտեին ամենաշատ ճանաչում ու փառք է բերում «Սառնարյուն սպանություն» վեպը, որը Կանզասում մի ընտանիքի սպանության մասին է։ Հեղինակն այն գրել է չորս տարիների ընթացքում՝ հայտնի «Ծաղրասարյակ սպանելը» գրքի (1960) հեղինակ Հարփըր Լիի աջակցությամբ, ով ողջ կյանքի ընթացքում Կապոտեի մտերիմ ընկերն է եղել։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Կապոտե, Թրումեն', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Կապոտե, Թրումեն
    Հրապարակվել է 1987
    Գիրք