Կալիդասա
Կալիդասա (कालिदास, , բառացի՝ ''Կալի աստծու ծառա''), հին Հնդկաստանի մեծագույն դրամատուրգներից և պոետներից մեկը, որ գրել է սանսկրիտով։ Կալիդասայի ստեղծագործությունները խորհրդանշում են դասական հնդկական գրականության ծաղկումը։ Նրա դրամաներն ու բանաստեղծություններն առաջին հերթին հիմնված են Վեդաների, Մահաբհարաթայի ու Պուրանների վրա։Կալիդասայի կյանքի մասին շատ բան հայտնի չէ, և եղած տեղեկություններն էլ վերցված են նրա բանաստեղծություններից ու դրամաներից։ Նրա աշխատանքների ստեղծման ստույգ ժամանակը հայտնի չէ, սակայն առավել հավանական է, որ դրանք գրվել են մ.թ. 4-5-րդ դարերում։
Կալիդասայի «Շակունտալա» դրաման արևելյան գրականության առաջին ստեղծագործություններից մեկն է, որ թարգմանվել է եվրոպական լեզուներով և Եվրոպային ներկայացրել Արևելքի գրականությունը։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1