Նիկիտա Խրուշչով
| ծննդավայր = Կալինովկա, Կուրսկի մարզ, Ռուսական կայսրություն | վախճանի օր = | վախճանի վայր = Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ | ամուսին = Եֆրոսինիա Խրուշչովա(1914-1919)
Նինա Խրուշչովա
(1923-1971) | զավակներ = Յուլիա
Լեոնիդ
Ռադա
Սերգեյ
Ելենա | կուսակցություն = Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն
(1918–1964) | ինքնագիր = Nikita Khrushchev Signature2.svg | Վիքիպահեստ = }} Նիկիտա Սերգեևիչ Խրուշչով (, ), խորհրդային պետական գործիչ, ԽՄԿԿ ԿԿ առաջին քարտուղար 1953-1964 թթ., ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ 1958-1964 թթ., Խորհրդային Միության հերոս, Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս։
1930-ական թվականներին սկսել է զբաղեցնել բարձր պաշտոններ։ Եղել է Ուկրաինայի կոմկուսի առաջին քարտուղար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի (''«Հայրենական մեծ պատերազմ»'') տարիներին (1941-1945) եղել է տարբեր ռազմաճակատների ռազմական խորհրդի անդամ։
1953 թ.՝ Իոսիֆ Ստալինի մահից հետո, հաղթել է իշխանության համար մղվող պայքարում։ Իշխանության գալուց հետո հանդես է եկել ստալինյան բռնությունների սուր քննադատությանբ, չնայած որ ինքն էլ ժամանակին հատուկ դաժանությամբ էր աչքի ընկել հակակոմունիստական զանգվածների դեմ պայքարելիս։ Խրուշչովի նախագահության տարիներին բռնությունների ծավալն անհամեմատ նվազել է, մեծ քանակությամբ բռնադատվածների ներում է շնորհվել, բազմաթիվ կալանավորներ ու աքսորյալներ ազատ են արձակվել և նույնիսկ տեղի են ունեցել դատավարություններ բռնություններն իրականացնողների նկատմամբ։
Միևնույն ժամանակ, «Խրուշչովյան ձնհալի» տարիներին մեղմացան խորհրդային գաղափարախոսական գրախոսության պահանջները, որոշ թույլտվություններ ու ազատություններ ստացան գյուղացիները, փոքր-ինչ ավելացավ մասնավոր տնտեսություն ունենալու նրանց իրավունքը, տեղաշարժվելու հնարավորությունները։
Իշխանությունից հեռացվել է 1964 թվականին։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9
-
10
-
11
-
12
-
13
-
14
-
15
-
16
-
17
-
18
-
19
-
20