Արամ Խաչատրյան
Արամ Եղիայի Խաչատրյան (), հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1945), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963), ռուսական կոմպոզիտորական դպրոցի և հայ դասական երաժշտության ներկայացուցիչ, որը ճանաչված է որպես համաշխարհային դասական ներկայացուցիչ։Մանկությունը և պատանեկությունը անցկացրել է ցարական Թիֆլիսում՝ Կովկասի մշակութային բազմազգ մայրաքաղաքում, ապա 1921 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ Չունենալով տարրական երաժշտական գիտելիքներ՝ ընդունվել է Գնեսինի պետական երաժշտական ինստիտուտ՝ թավջութակի բաժին։ Համատեղությամբ սովորելով Մոսկվայի կոնսերվատորիայում։ Առաջին մեծ գործը եղել է «Դաշնամուրի կոնցերտը» (1936), որով նա հայտնի է դարձել ԽՍՀՄ սահմաններից դուրս։ Ժամանակակիցների խոսքերով՝ Խաչատրյանի ոճը բնութագրվում է գունագեղ հարմոնիաներով, թովիչ ռիթմերով, վիրտուոզությամբ, իմպրովիզացիաներով և զգացական մեղեդիներով։
Խաչատրյանը 20-րդ դարի ամենաճանաչված հայ կոմպոզիտորն էր, ինչպես նաև հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակը։
1939 թվականին Խաչատրյանը երաժշտություն է գրել առաջին հայկական «Երջանկություն» բալետի համար։}}:
Հետևելով ռուսական երաժշտության ավանդույթներին՝ նա իր ստեղծագործություններում լայնորեն օգտագործել է հայկական և կովկասյան, Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, Միջին Արևելքի ժողովրդի ազգային երաժշտությունը։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1Խաչատրյան, Արամ Եղիայի, 1903-1978Այլ հեղինակներ: “…Խաչատրյան, Արամ Եղիայի, 1903-1978…”
Հրապարակվել է 1952
Երաժշտական պարտիտուր Գիրք -
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9
-
10
-
11
-
12