Խաչատուր Կեչառեցի

Խաչատուր Կեչառեցի (), հայ բանաստեղծ, մշակութային գործիչ։

Եղել է Կեչառույքի միաբանության վանահայր, հայ ազգային ավանդների ջատագով ու պաշտպան՝ մոնղոլական արշավների շրջանում։ Հեղինակ է քնարական բանաստեղծությունների, նշանավոր պատմա-քաղաքական «Վասն աւերման տանս արևելյան» ողբի, հոգևոր մի շարք երգերի, ինչպես նաև «Վասն գալստեան մոգուցն» պարականոն զրույցի։ Նրա ջանքերով է վերականգնվել Սուտ-Կալիսթենեսի «Վարք Աղեթսանդրի» հայերեն թարգմանության բնագիրը՝ իր իսկ կազմած 18 օրինակներով, ներածությամբ ու համապատասխան պատկերազարդումներով։

Խաչատուր Կեչառեցու բանաստեղծական ժառանգությունը մեծ չէ, բայց բազմաբովանդակ է։ Ձեռագրերում պահպանված «Վասն աւերման տանս արևելյան» պոեմատիպ ողբը ժամանակի հրատապ հարցերի արձագանքն է։ Խաչատուր Կեչառեցու մյուս ստեղծագործությունները նույնպես ժամանակի արձագանքն են, որոնց մեջ առավել ցայտուն են արտահայտված բանաստեղծի անձնական ապրումներն ու խոհերը։ Խ. Կեչառեցուն հատուկ է խոսքի հակիրճությունն ու որոշակիությունը։ Նա խորհում է աշխարհի ունայնության և վերջին դատաստանի մասին, անդրադառնում հոգու և մարմնի պայքարին, կյանքում մարդու անելիքին, խրատներ տալիս։ Սակայն Խաչատուր Կեչառեցու խրատները ոչ միայն ժամանակի ըմբռնումներից բխող, քրիստոնեական բարոյախոսությամբ ներծծված քարոզներ են, այլև առօրեական, կենցաղային առնչություններում անհրաժեշտ մարդկային խորհուրդներ։ Խաչատուր Կեչառեցուն բնորոշ են գեղարվեստական պատկերավորման հետաքրքրական ու զուսպ հնարանքները, միջին հայերենի մտածված օգտագործումը, հայրենների տաղաչափության կիրառումը։ Միջնադարյան շատ բանաստեղծների նման նրան նույնպես հատուկ է «հողեղեն մարդու» անկատարության ողբերգությունը։

Հին ու նոր մտայնությունների մի յուրօրինակ շաղախ է «Աղեքսանդրի պատմության» վրա կատարած նրա աշխատանքը, որը արտահայտությունն է ժամանակի քաղաքական նկրտումների, երկրի անկախության գաղափարի և «պսակավոր արքայի» գեղագիտական իդեալի։ Առասպելական հատկանիշներով օժտված Ալեքսանդր Մակեդոնացին թերևս ամենահայտնի կերպարն էր նշված խնդիրների արծարծման համար։ Սրանք արտահայտությունն են նաև «Աղեքսանդրի պատմության» հարստությունը ներկայացնող Խաչատուր Կեչառեցու չափական դրվագները, որ քառյակատիպ կաֆաների ձևով տեղադրվել են արձակ պատմության մեջ։ Ի տարբերություն միջնադարում տարածված գերազանցապես խոհա-խրատական բնույթի կաֆաների, այս ոտանավոր-շարքը պահպանում է պատմության սյուժետային գիծը։ Խաչատուր Կեչառեցու բանաստեղծությունները քնարական են, անմիջական, նրանց բնորոշ է ժողովրդական պարզ մտածողությունն ու տաղաչափությունը։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Խաչատուր Կեչառեցի, 1260-1331', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Խաչատուր Կեչառեցի, 1260-1331
    Հրապարակվել է 1988
    Կարդալ առցանց
    Գիրք