Գարեգին Խաժակ

thumb|Գարեգին Խաժակ Գարեգին Խաժակ (Չաքալյան) (), հրապարակախոս, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։

Ծնվել է 1867 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի1894 թվականին անցել է Շվեյցարիա՝ Ժնև, հետևել Ժնևի համալսարանի հասարակագիտական բաժնի դասընթացներին։ 1895 թվականին «Դրոշակ»–ի խմբագրության կողմից ուղարկվել է Բալկաններ` քարոզչության։ 18971898 թթ. կազմակերպչական առաքելությամբ եղել է Իզմիրում և Եգիպտոսում։ 1898 թվականին ավարտել է Ժնևի համալսարանի հասարակագիտության ֆակուլտետը։ Վերադառնալով Կովկաս, պաշտոնավարել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1903 թվականին Կ. Պոլսից անցել է Կովկաս, դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, աշխատակցել «Մշակ» թերթին։ 1906 թվականից ՀՅԴ ականավոր գործիչներ Ավետիս Ահարոնյանի (Ղարիբ) և Եղիշե Թոփչյանի հետ խմբագրել է «Հառաջ» և «Ալիք» թերթերը։ 1912 թվականին մեկնել է Կ. Պոլիս, ստանձնել Սամաթիայի ազգային վարժարանի տնօրինությունը, աշխատակցել «Ազատամարտ» թերթին։ Սպանվել է թուրք ջարդարարների կողմից 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի օրերին։

Ժամանակի պարբերական մամուլում տպագրել է հրապարակախոսական հոդվածներ։ Առանձին գրքերով լույս է ընծայել՝ «Ժողովրդի բանաստեղծ Գամառ-Քաթիպան», «Հարկերը Տաճկաստանում», «Հայկական շարժման պատճառները», «Ինչ է ազգությունը» (Կ. Պոլիս, 1912), «Տառապանքի գիշերը», «Հին արևելք» (1914) և այլն։ Զոհվել է եղեռնի օրերին։

Գարեգին Խաժակը գտնում էր, որ հայերի համար, որոնք դեռ չեն լուծել ազգային հարցը, դասակարգային պայքարը վաղաժամ է, որ յուրաքանչյուր ազգի բանվոր դասակարգ պետք է հետևի իր ազգային շահերին։ Գարեգին Խաժակի դեմ հրապարակախոսական ելույթներ են ունեցել հայ մարքսիստներ Ստեփան Շահումյանը, Սարգիս Կասյանը և ուրիշներ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 8 արդյունքները 8 այս փնտրման համար 'Խաժակ, Գարեգին, 1867-1915', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Խաժակ, Գարեգին, 1867-1915
    Հրապարակվել է 1913
    Գիրք
  2. 2
    Հրապարակվել է 1906
    Այլ հեղինակներ: “…Խաժակ, Գարեգին, 1867-1915…”
    Գիրք
  3. 3
    Վինօգրադօվ, Պաւել
    Հրապարակվել է 1910
    Այլ հեղինակներ: “…Խաժակ, Գարեգին, 1867-1915…”
    Գիրք
  4. 4
    Խաժակ, Գարեգին, 1867-1915
    Հրապարակվել է 1907
    Գիրք
  5. 5
    Խաժակ, Գարեգին, 1867-1915
    Հրապարակվել է 1912
    Գիրք
  6. 6
    Խաժակ, Գարեգին, 1867-1915
    Հրապարակվել է 1904
    Գիրք
  7. 7
    Հրապարակվել է 1912
    Այլ հեղինակներ: “…Խաժակ, Գարեգին, 1867-1915…”
    Գիրք
  8. 8
    Վինագրադօվ, Պաւել
    Հրապարակվել է 1906
    Այլ հեղինակներ: “…Խաժակ, Գարեգին, 1867-1915…”
    Գիրք