Տասոս Լիվադիտիս

Տասոս Լիվադիտիս (, ), հույն գրող։ Կրթությամբ իրավաբան։ Տպագրվել է 1945 թվականից՝ «Էլեֆտերա Գրամատա» («Ազատ գրականություն») հանդեսում։

1948-1952 թվականներին եղել է միապետական ֆաշիստական Հունաստանի համակենտրոնացման ճամբարներում։ Հունաստանի ազգային և քաղաքացիական ողբերգություններն են պատկերված նրա «Սրտիս նշան մի բռնիր» բանաստեղծությունում։ Հույն գրականության մեջ Լիվադիտիսն առաջինն է, որ օգտագործել է սիմվոլիկ այլաբանական կերպարներ («Քամին աշխարհի խաչմերուկներում», 1953 թվականին առաջին մրցանակ)։ Հիշատակելի են նրա «Առաջին սիմֆոնիան» (1957 թվական), «Ձիու աչքերով կանայք» (1958 թվական), «Ոդիսևսի քսանհինգերորդ ռապսոդիան» (1963 թվական) գրքերը և «Ճոճանակ» պատմվածքների ժողովածուն։ 1960 թվականին լույս է տեսել Լիվադիտիսի «Կանտատ երեք միլիարդ ձայնի համար» (հայերեն հրատարակություն, 1971 թվական) պոեմը, որը հետպատերազմյան հունական գրականության նշանակալից գործերից է։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Լիվադիտիս, Տասոս', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Լիվադիտիս, Տասոս
    Հրապարակվել է 1971
    Գիրք