Լիլիթ

Լիլիթ, Լիլիթու, Լիլու կամ Արդատ Լիլի (եբրայերեն` לילית), Թալմուդում իգական չար ոգի, շումերա-աքքադական, եբրայական դիցաբանական կերպար, հուդայականության մեջ և կաբալայում Ադամի առաջին կինը, որի անունը կապված է տղամարդկանց գայթակղության և երեխաների սպանության հետ։ Հիշատակվում է քրիստոնեական ապոկրիֆներում, որոնք Աստվածաշնչյան կանոնական գրքերում չեն ներառվել։ Եսայի մարգարեն (Ես. 34:14) կանխատեսել է գիշերային տեսիլքի (Lilith) հայտնվելը Աստվածային դատաստանից հետո, երբ Եդոմը (, , Էդո՛մ) ամայացավ։

Հնագույն միջագետքյան առասպելներում Լիլիթը նաև գիշերային դև է, փոթորիկների չար ոգի, որը կապ ունի քամու հետ և բերում է հիվանդություն և մահ (հիշատակվում են նաև «լիլու» արական սեռի դևերը)։ Շումերական «Էպոս Գիլգամեշի մասին» էպիկական պոեմում նա ոչնչացնում է Իշտար աստվածուհու սուրբ ծառը։ Նա կոչվել է «Լիլիթու» անունով մինչև մ.թ.ա. 7-րդ դարը։ Այդ ժամանակվանից հրեական առասպելներում նա նշվել է «Լիլիթ» անունով։

Լիլիթի կերպարը բազմիցս արծարծվել է գրականության և արվեստի ստեղծագործություններում։ Լիլիթի մասին լեգենդների առավել հայտնի միջնադարյան հրեական տեքստերից է Բեն-Սիրայի այբուբենը (մ. թ. 700-1000)։ Հիշատակվում է նաև Մեռյալ ծովի ափին հայտնաբերված Կումրանի ձեռագրերում (մ. թ. ա.  III - մ. թ. I  դար) և կաբալայական Զոհար գրքում, որտեղ նա ներկայանում է որպես չքնաղ և գայթակղիչ կին (1270-1320)։ Թանախում (ձեռագիր Թորա) չի հիշատակվում։

19-րդ դարում Լիլիթի կերպարը շրջանառվել է հատկապես նախառաֆայելականների շրջանում, երբ տարածված էր կանանց՝ որպես հզոր և չար գայթակղողներ պատկերելը (մասնավորապես Դանթե Գաբրիել Ռոսսետտին)։

Հրեական լեգենդի վրա է հիմնված հայկական գրականության մեջ Ավետիք Իսահակյանի «Լիլիթ» պոեմը։

Լիլիթ անունը իգական սեռի անուն է, որը լայնորեն տարածված է հայերի շրջանում։ Ի հակադրություն համաշխարհային պատմության և մշակույթի մեջ տարածված կարծրատիպերի՝ Հայաստանում ընդունված է, որ Լիլիթ անունը աղջկան այնպիսի հատկություններով և բնավորության գծերով է օժտում, ինչպիսիք են կանացիությունը, տնտեսվարությունը, պտղաբերությունը։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 4 արդյունքները 4 այս փնտրման համար 'Լիլիթ, 1963-', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Կրիժանովա-Բրինձովա, Հելենա
    Հրապարակվել է 1989
    Այլ հեղինակներ: “…Լիլիթ, 1963-…”
    Գիրք
  2. 2
    Լիլիթ, 1963-
    Հրապարակվել է 1999
    Գիրք
  3. 3
    Լիլիթ, 1963-
    Հրապարակվել է 2004
    Գիրք
  4. 4
    Լիլիթ, 1963-
    Հրապարակվել է 1992
    Գիրք