Վիլհելմ Լիբկնեխտ
Վիլհելմ Մարտին Ֆիլիպ Քրիստիան Լյուդվիգ Լիբկնեխտ (, ), գերմանացի սոցիալիստ, Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից և ղեկավարներից։Մասնակցել է Գերմանիայում 1848–1849 թվականների հեղափոխությանը, որի պարտությունից հետո արտաքսվել է Շվեյցարիա, ապա՝ Անգլիա։ Տարագրության մեջ ծանոթացել է Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի հետ։ 1850 թվականին մտել է Կոմունիստների միության մեջ։ 1862 թվականին վերադարձել է հայրնիք, մասնակցել I Ինտերնացիոնալի գերմանական ստորաբաժանումների ստեղծմանը։
Համագործակցել է Ավգուստ Բեբելի հետ։ 1869 թվականին Լիբկնեխտն ու Բեբելը Այզենախում հիմնադրել են Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, որը ղեկավարվում էր I Ինտերնացիոնալի գաղափարախոսությամբ։
1870–1871 թվականների ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ Բեբելի հետ, հանդես է եկել յունկերության ծրագրերի դեմ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1
-
2