Հարփըր Լի
Նել Հարփըր Լի (, ), ամերիկյան գրող, «Ծաղրասարյակ սպանելը․․․» (, 1960) վեպի հեղինակ (Պուլիցերյան մրցանակ, 1962)։ «Ծաղրասարյակ սպանելը...» վեպը էկրանավորվել է 1962 թ.։ Վեպը թարգմանվել է ավելի քան 40 լեզուներով և վաճառվել 30 միլիոնից ավելի տպաքանակով ամբողջ աշխարհում։Նրա հանրահայտ «Ծաղրասարյակ սպանելը...» վեպը հիմնված է Հարփըր Լիի ընտանիքի և հարևանությունում տեղի ունեցած իրադարձությունների վրա։ Հատկապես 1936 թվականին տեղի ունեցած իրադարձության՝ երբ Լին դեռ 10 տարեկան էր։ Վեպը ներկայացնում է մեծահասակների անտրամաբանական վերաբերմունքը ռասսայի նկատմամբ՝ 1930-ականների սկզբին, ԱՄՆ-ի արևմուտքում։ Գրողի վրա մեծ ազդեցություն է թողել Ալաբամայում տեղի ունեցող ռասայական խտրականությունը։ 1950-ականների կեսերին նա նաև գրել է ''Go Set a Watchman'' վեպը, որը հրատարակվել է 2015 թվականի հուլիսին որպես «Ծաղրասարյակ սպանելը...», սակայն հետո պարզ է դարձել, որ դա գրքի նախնական տարբերակն է եղել։
2007 թվականին Լին նախագահ Բուշի կողմից պարգևատրվել է Ազատության մեդալով։
2011 թվականին նախագահ Օբամայի կողմից պարգևատրվել է Արվեստի ազգային շքանշանով։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1