Վլադիմիր Լենին

Սիմբիրսկ, Ռուսական կայսրություն | վախճանի օր = | վախճանի վայր = Գորկի, Մոսկվայի մարզ, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ | դինաստիա = | հայր = Իլյա Նիկոլաևիչ Ուլյանով | մայր = Մարիա Ալեքսանդրովնա Ուլյանովա | ամուսին = Նադեժդա Կրուպսկայա
(1898) | զավակներ = | կուսակցություն = Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
(1898–1903)
Սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցություն
(1903–1912)
Բոլշևիկյան կուսակցություն
(1912–1918)
Համամիութենական կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցություն (1918–1924) | գործունեություն = | կրթություն = | մասնագիտություն = | գիտական աստիճան = | պարգևներ = | ինքնագիր = Unterschrift Lenins.svg | Վիքիպահեստ = }}

Վլադիմիր Իլյիչ Ուլյանով (, առավել հայտնի Լենին [''Ленин''] կեղծանունով, ), ռուս հայտնի հեղափոխական, քաղաքական գործիչ, քաղաքական տեսաբան։ 1917-1924 թվականներին եղել է Խորհրդային Ռուսաստանի, իսկ 1922-1924 թվականներին՝ Խորհրդային Միության կառավարության ղեկավարը։ Նրա իշխանության օրոք Ռուսաստանը, իսկ ապա ողջ Խորհրդային Միությունը վերածվում է միակուսակցական կոմունիստական երկրի՝ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության իշխանությամբ։ Գաղափարապես մարքսիստ և կոմունիստ, զարգացրեց քաղաքական տեսություն, որը հայտնի դարձավ ''Լենինիզմ'' անունով։

Լենինը ծնվել է Սիմբիրսկում՝ միջին խավի ընտանիքում, այնուհետ 1887 թվականին՝ եղբոր մահապատժից հետո, տարվել է սոցիալ-հեղափոխական գաղափարներով։ Հեռացվել է Կազանի Կայսերական համալսարանից՝ Ռուսական կայսրության և ցարի դեմ ցույցերին մասնակցելու համար, հետագա տարիներին ստանում է իրավաբանի մասնագիտացում։ 1893 թվականին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ՝ դառնալով Մարքսիստական շարժման առաջնորդներից մեկը։ 1897 թվականին ձերբակալվել է խռովություններ հրահրելու համար և ուղարկվել Շուշենսկոյե բանտը՝ երեք տարով, որտեղ էլ ամուսնացել է Նադեժդա Կռուպսկայայի հետ։ Ազատ արձակվելուց հետո տեղափոխվել է Արևմտյան Եվրոպա, որտեղ դարձել է մարքսիստական ուղղվածությամբ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) տեսաբանը։ 1903 թվականին առաջնային դեր է ունենում ՌՍԴԲԿ-ի գաղափարական պառակտման մեջ, որտեղ ղեկավարում է Բոլշևիկյան թևը Յուլի Մարտովի (Լ․ Մարտով) դեմ, վերջինս ներկայացնում էր Մենշևիկյան թևը։ Ոգևորվելով 1905 թվականի Ռուսական հեղափոխությունից, մասնակցում է Առաջին Համաշխարհային պատերազմին, այն հետագայում համաեվրոպական աշխատավորական հեղափոխության վերածելու նպատակով, ինչը ըստ Լենինի, պետք է հանգեցներ կապիտալիզմի տապալմանը և դրա փոխարեն սոցիալիզմի հաստատման։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից, ցարին գահընկեց անելուց և Ժամանակավոր կառավարության իշխանության գալուց հետո, նա վերադառնում է Ռուսաստան՝ Հոկտեմբերյան հեղափոխության մեջ գերակա դեր ստաձնելու համար, որից հետո էլ բոլշևիկները կարողանում են հաստատել նոր վարչակարգ։

Լենինի բոլշևիկյան կառավարությունը սկզբնապես իշխանությունը կիսում էր Ձախ սոցիալիստական հեղափոխականների, ընտրված խորհուրդների և բազմակուսակցական Հիմնադիր ժողովի հետ, բայց մինչև 1918 թվականը իշխանությունը ամբողջապես անցավ Կոմունիստական կուսակցության ձեռքը։ Լենինի կառավարությունը վերաբաշխեց հողը գյուղացիներին, ազգայնացրեց բանկերը և ծանր արդյունաբերությունը։ Այս կառավարությունը դուրս եկավ Առաջին Համաշխարհային պատերազմից, Կենտրոնական ուժերի հետ պայմանագիր կնքելով և տարածեց համաշխարհային հեղափոխությունը Կոմունիստական Ինտերնացիոնալի միջոցով։ Կուսակցության հակառակորդները ենթարկվեցին Կարմիր տերորի, որը բռնի շարժում էր կազմակերպված պետության անվտանգության ուժերի կողմից, ինչի արդյունքում հարյուր հազարավորներ սպանվեցին կամ ուղարկվեցին աքսորավայրեր։ Նրա կառավարությունը կարողացավ հաղթանակ տանել աջ և ձախ հակակոմունիստական թևերի նկատմամբ 1917-ից 1922 թվականների Ռուսական քաղաքացիական պատերազմի ժամանակ և հաղթահարեց լեհ-խորհրդային պատերազմը 1919-1921 թվականներին։ Համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված ավերածությունների հետքերը վերացնելու, սովը, ժողովրդական ելույթները վերացնելու համար 1921 թվականին Լենինը տնտեսությունը զարգացնելու և տնտեսական աճ ապահովելու համար բերեց Նոր տնտեսական քաղաքականությունը (նէպ)։ Մի քանի, ոչ ռուս ազգեր, որոնք 1917 թվականից հետո անկախություն էին ձեռք բերել, շուտով նրանցից երեքը վերամիավորվեցին Ռուսաստանի հետ 1922 թվականին Սովետական Միության կազմավորմամբ։ Գնալով խորացող առողջական խնդիրները հանգեցրին նրան, որ շուտով Գորկիում գտնվող իր առանձնատանը (որտեղ այդ ժամանակ գտնվում էր Իոսիֆ Ստալինը` Խորհրդային Միության գլխավոր գործիչներից մեկը), Լենինը մահացավ։

XX դարի ամենանշանավոր և ազդեցիկ դեմքերից լինելով, Լենինի անհատի պաշտամունքը Խորհրդային Միությունում շարունակվեց մինչև 1991 թվականը՝ Խորհրդային Միության փլուզումը: Նա դարձավ մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսության առաջնորդը, այսպիսով իր ազդեցությունը ունենալով միջազգային կոմունիստական շարժման վրա։ Հակասական և առանձնահատուկ կերպար լինելով՝ Լենինը իր կողմակիցների կողմից ընկալվում էր որպես սոցիալիզմի և աշխատավոր դասի հերոս, մինչդեռ քննադատները՝ թե աջականները, թե ձախ ուղղվածության ներկայացուցիչները վերջինիս գնահատելիս նշում էին այն հանգամանքը, որ նա հիմք դրեց քաղաքական ճնշումների և մասսայական սպանությունների։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 2 արդյունքները 2 այս փնտրման համար 'Լենին, Վլադիմիր, 1870-1924', հարցման ժամանակը: 0.03s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Լենին, Վլադիմիր, 1870-1924
    Հրապարակվել է 1956
    Գիրք
  2. 2
    Լենին, Վլադիմիր, 1870-1924
    Հրապարակվել է 1978
    Գիրք