Հենրիկ Իբսեն
Հենրիկ Յուհան Իբսեն (, ), 19-րդ դարի նորվեգացի խոշոր դրամատուրգ, եվրոպական «նոր դրամայի» հիմնադիր, բանաստեղծ և հրապարակագիր։ Նրան նաև անվանում են «ռեալիզմի հայրը»։ Հայտնի պիեսներից են՝ «Բրանդ» (1865, ), «Պեր Գյունտ», «Կեսարը և Գալիլեացին», «Տիկնիկների Տուն» (1879, (, բեմադրվել է նաև «Նորա» անունով), «Ժողովրդի Թշնամին» (1882, ), «Վայրի Բադը» (1884, ), «Կինը ծովից», «Հեդդա Գաբլեր» (1890, ), «Սոլնես Շինարարը» (1892, Bygmester Solness) և այլն։ Նա համարվում է ամենաշատ բեմադրված դրամատուրգը աշխարհում Ուիլյամ Շեքսպիրից հետո, իսկ «Տիկնիկների Տուն» դրաման դարձել է ամենաշատ բեմադրված թատերգությունը արդեն 20-րդ դարի դարասկզբին։Իր դրամաներից որոշները համարվում էին սկանդալային շատերի համար Իբսենի ժամանակներում, որովհետև Եվրոպական թատրոնը պետք է խիստ կերպով հետևեր ընտանիքի բարոյական նկարագրին և պատշաճությանը։ Իբսենի մնացյալ գործերը արտահայտում և բացահայտում էին թաքնված շատ ճշմարտություններ, որոնք էլ անհանգստացնում էին նրա ժամանակակիցներին։ Դրանք ցույց էին տալիս քննադատական հայացք ուղղված դեպի կյանքի պայմաններն ու բարոյականության խնդիրները։ Չնայած սրան, չափածո դրամա «Պեր Գյունտ»ը իր մեջ պարունակում է որոշ սյուրռեալիստական էլեմենտներ։
Իբսենը հաճախ է համարվում Եվրոպական դրամատուրգիայի մեծագույն դեմքերից մեկը։ Ռիչարդ Հորնբին անվանում է նրան որպես. «խորատես չափածո մի դրամատուրգ, լավագույնը Շեքսպիրից հետո»։ Իբսենը լայնորեն ճանաչված է որպես ամենակարևոր դրամատուրգը Շեքսպիրից հետո։ Նա ազդեցություն է թողել բազմաթիվ դրամատուրգների և գրողների վրա որոնցից են՝ Ջորջ Բեռնարդ Շոուն, Օսկար Ուայլդը, Արթուր Միլլերը, Ջեյմս Ջոյսը, Յուջին Օնիլը, և Միրոսլավ Կրլեժան։ Իբսենը նոմինացվել է Գրականության Նոբելյան մրցանակի համար երեք անգամ՝ 1902, 1903, և 1904 թվականներին։
Իր պիեսները Իբսենը գրում էր դանիերեն և դրանք հրատարակում էր դանիական Գիլդենդալ հրատարակչությունը։ Չնայած նրան, որ նրա պիեսների մեծ մասի գործողությունները տեղի են ունենում Նորվեգիայում. երբեմն այդ վայրերը հիշեցնում են իր ծննդավայր ծովափնյա քաղաք Սկյենը։ Իբսենն իր կյանքի ամենաբեղմնավոր տարիներից 27-ն անց է կացրել Իտալիայում և Գերմանիայում և շատ քիչ էր այցելում հայրենիք։ Ծնված լինելով հարուստ առևտրականի ընտանիքում, որը կապ ուներ Սկյեն քաղաքի ազնվականների հետ՝ Իբսենի դրամաները իրենց վրա կրում էին իր ընտանիքի ազդեցությունը։ Հենրիկ Իբսենը եղել է վարչապետ Սիգուրդ Իբսենի հայրը։ Իբսենի դրամաները շարունակում են ազդեցություն ունենալ ժամանակակից մշակույթի և ֆիլմարտադրության վրա, դրա վառ օրինակներն են նրա «Տիկնիկների Տուն» և «Սոլնես Շինարարը» դրամաների էկրանավորումները։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1
-
2